«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ՝ «Առինջ մոլում»։ Ընդ որում, ոչ միայն բուն առեւտրի կենտրոնում, այլեւ առանձին վաճառակետերում։
Աշխատակիցները մեզ հայտնեցին, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը՝ 600 հազարական դրամով։
«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, համակարգիչների ինֆորմացիան՝ կրիչներով:
«Գիտեմ, որ ստուգումներ իրականացրել են նաեւ վաճառակետերում ու խոշոր գումարներ են տուգանել, բայց թե ում մոտ կոնկրետ որքան՝ տեղյակ չեմ։ Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առեւտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ»։
Մեր տվյալներով, «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից»։

«Եկեղեցու գործերը քննող ՔՊ֊ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ փորձություններ են սպասվում». Հայկ Դեմոյան
2612:42
«ՀՀ-ն առաջիկա տասնամյակում չի կարող ԵՄ-ի մաս կազմել». Թաթուլ Հակոբյան
4112:12
«Երկրի ներսում ժողովուրդը գիտի ձեր իրական պատկերը, ժամանակն է պատռել ձեր դիմակը նաև աշխարհի համար»․ Նարե Սիմոնյան (տեսանյութ)
6211:48
«12-ամյա երեխան Երևանի թիվ 98 դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի». Ինեսսա Վարդանյան
7511:18
«Միջազգային հանրության առաջ ամոթով ենք, որ ունենք այսպիսի կառավարություն»․ Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)
5311:11
«Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ճանապարհներին՝ սխալ կազմակերպման հետևանք է»․ Մանուշ Եսայան (տեսանյութ)
5811:06
«Մենք խաղաղ ակցիա ենք անում», «Թողեք այդ ակցիայի խաղաղ, բնականոն կարգը որոշենք»․ վեճ ակցիայի կազմակերպիչների և ոստիկանների միջև
6111:00
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
6210:30