«Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը։
Մինչդեռ այսօրվա Հայաստանում չկա ընդդիմադիր ուժ, որ չունի քաղբանտարկյալ։ Բոլոր ընդդիմադիր ուժերից այսօր բանտերում կան մարդիկ։ Ընդ որում՝ այնքան ակնհայտ է փաստը․ մարդկանց փակում են իրենց կարծիքի, սկզբունքայնության, իշխողների հետ արմատական անհամաձայնության համար, և քննարկելն անգամ ավելորդ է։ Մենք ամեն օր, ամեն առիթով խոսում ենք այս մասին, դատապարտում ենք կատարվող հակադեմոկրատական գործողությունները, մարդու իրավունքների դեմ կոպիտ ոտնձգությունները։
Յուրաքանչյուրս մեր հոգու պարտքն ենք համարում հիշել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջել ազատություն։ Ներեցեք հաջորդ ձևակերպմանս համար, բայց, ասեմ՝ ձեռքի հետ էլ պարտադիր հիշում ենք Բաքվի բանտերում պահվող Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, բոլոր մյուս քաղբանտարկյալներին։ Լավ է, ճիշտ է, այլ կերպ չի էլ կարող լինել, պարտավոր ենք, պարտադիր է, հիշել եւ պահանջել ազատություն։ Սակայն, մի տխուր բան եմ նկատել, անգամ քաղբանտարկյալներին ենք բաժանում մերի ու ձերի։ Իսկ սա մեկ բանի մասին է վկայում՝ իշխող սրանք, ցավոք սրտի, կարողացել են նաև այս հարցում խորը պառակտում մտցնել ընդդիմադիր դաշտում։ Ինչպես պառակտված և անհաշտ է հասարակությունը, նույնպես անհաշտ է ընդդիմադիր դաշտը։ Եվ հենց դա է քանդում մեր տունը, հենց պառակտվածությունն է խանգարում ի մի գալ, միաբանվել և միասնական գործել։
Եթե այլ հարցերի շուրջ չկա համախմբում, գոնե քաղբանտարկյալների հարցում կարող է լինել։
Կուզեի, որ լիներ։
հ․գ․ Նկատե՞լ եք, մեր երկրից իսպառ վերացել է շարժումը։ Չկա ոչ մի շարժում, անգամ թույլ հովիկ չկա։ Ամեն բան, այդ թվում և պայքարն ընկղմվել է ալպիական նիրհի մեջ։ Դե, շոգ է․․․»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
244Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
156Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
187Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
192Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
169Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15029.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13229.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
29329.08.2026, 22:36