Որպես Արցախի քաղաքացի, որտեղ թաղված են իր երեխան, եղբայրը, քույրը, «Արցախն Ադրբեջան է» խոսքը դավաճանություն է․ «Հրապարակ»
![]() 497 Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ., 09:48 «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանին։ - Ընդհանրապես, ես բնավորությամբ մարդասեր եմ, միակ հայն եմ՝ 10 միլիոնի մեջ, որ բոլոր նախագահների ինաուգուրացիաներին հրավեր եմ ունեցել և մասնակցել եմ, ընդ որում, և Արցախի, և ՀՀ-ի։ Վահագն Խաչատրյանի հետ 90-ական թվականներից եմ ծանոթ․ երբ ԱԺ նախագահ էի, ինքը քաղաքապետ էր, մեր մարդկային հարաբերությունները պահպանվում են, զուտ մարդկային առումով՝ նա նախկին է դարձել, հետագայում՝ ես, մեր բարև-բարի լույսը եղել է։ Ալեն Սիմոնյանի հետ աշխատել ենք, հանդիպումներ ենք ունեցել ՀՀ ԱԺ-ում, և նրա հետ այս մեկ տարվա մեջ առաջին անգամ ենք շփվել այդ օրը, հեռախոսով էլ չենք խոսել։ Բաղունցի հետ նստած էի, հետո նա ասաց, թե մոտենում են քեզ, ես վեր կացա, ասացին՝ վիրահատություն ես տարել, ո՞նց է վիճակդ, ասացի՝ ոչինչ, կարգավորվում է։ Ես ոչ թե լրագրողների մոտ արդարացել եմ, թե իրենք հարցրել են իմ առողջական վիճակից, այլ լրագրողներ են ինձ մոտեցել, ես էլ ասել եմ՝ սա է։ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններից ընկերներ ունեմ, բոլորն էլ եղել են Արցախում, աշխատել ենք։ - Նույն Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի համար, որ Արցախի ներկայացուցչությունը պետք է փակել, ասում է՝ լուծարեք ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը։ Դուք այս հայտարարությունների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։ - Ես չեմ կիսում ՀՀ ԱԺ նախագահի տեսակետը։ Միջխորհրդարանական հանձնաժողովը միակողմանի չի լուծարվում, այն ստեղծվել է բոլոր գումարումների համար։ - Պարոն Թովմասյան, Արցախի իշխանության քաղաքականությունն Արցախի նկատմամբ Դուք դավաճանական համարո՞ւմ եք։ - Դատարանի որոշում կա՞, «դավաճան» բառն այնքան ենք իջեցրել, որ իրար ասում են դավաճան, ասում է՝ դավաճանը դու ես․․․ - Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը դավաճանություն չէ՞։ - «Արցախը Հայաստան է, և վերջ»․ դա ճի՞շտ էր։ - ՀՀ բոլոր իշխանություններից միակն այս իշխանությունն է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ փաստաթղթով, Պրահայում, ՍԴ վերջին որոշմամբ, որտեղ ասում են, թե չեղարկվում է Անկախության հռչակագրին հղումը։ Հիմա դա դավաճանությո՞ւն է, թե՞ դավաճանություն չէ։ - Որպես Արթուր Թովմասյան՝ Արցախի քաղաքացի, դավաճանություն է, որպես Արցախի ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ՝ դատարանի վճիռ Դուք չունեք։ Որպես մտավորական, Արցախի քաղաքացի, որտեղ թաղված են իր երեխան, հարազատ եղբայրը, քույրը և ծնողները, այո, բա ի՞նչ է՝ «Արցախն Ադրբեջան է» խոսքը դավաճանություն է։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
13316:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
21713:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
17011:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
34402:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
26600:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
224Երեկ, 23:54
«Մի՞թե Թրամփը կարող է միջնորդել Մինսկում, բայց չի կարող նույնն անել Բաքվում»․ Սուրեն Սուրենյանց
191Երեկ, 23:42
«Հայաստանում ձևավորվում է գողական «արդարադատության» համակարգ»․ Պետրոս Մակեյան
208Երեկ, 22:18
