«Ոչ մի տարօրինակ բան չկա, երբ արցախցիներն իրենց բողոքն են հայտնում ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության առաջ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ոչ մի տարակուսելի կամ տարօրինակ բան չկա, երբ արցախցիներն իրենց բողոքն են հայտնում կամ պահանջը ներկայացնում Հայաստանում ՄԱԿ ներկայացուցչության կամ որևէ այլ միջազգային կառույցի առաջ, եթե բարձրաձայնվող խնդիրները հասցեական են այդ կառույցների առնչությամբ:
Տեսակետը, թե դա բնորոշ է միայն պետություն չունեցող ազգերին կամ ժողովուրդներին, անշուշտ լինելով փաստարկված, այդուհանդերձ բոլորովին չի կարող լինել աներկբա:
Այդ առնչությամբ, ի դեպ, ուզում եմ հիշատակել մեզանում արդեն բավականին հայտնի դարձած Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Օկապմոյի միտքը, որ նա արտահայտել էր սեպտեմբերին Հայաստան այցից առաջ՝ կոչ հղելով հայ հանրությանը: Ես մի քանի ձեւաչափով անդրադարձել եմ այդ կոչին: Օկամպոն նշելով, որ Հայաստանի իշխանությունը գտնվում է բավականին բարդ փուլում, վարում բավականին բարդ բանակցություն, ասում է հետեւյալը. «Հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, և ինձ նման մարդիկ, որոնք մտահոգված են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է հարգեն այդ ջանքերը՝ բարձրացնելով խնդրի մասին իրազեկվածությունը և համախմբելով ողջ հայությանը՝ պաշտպանելու ժողովրդին ու հողը»:
Այո, պետությունն ունի առաջննային գործառույթներ ու պարտավորություններ, և քաղաքացիները չպետք է դադարեն դրանց կատարման առնչությամբ հարցադրումներն ու պահանջները: Բայց, նաև չկան քարացած «մոդելներ», որովհետև քարացած չեն միջազգային իրողություններն ու մարտահրավերները, հետևաբար կան իրավիճակներ, երբ հարցերը անհրաժեշտ է առաջ մղել զուգահեռներով:
Այլ խնդիր է իհարկե, որ այդ ակցիաների արդյունքի առնչությամբ որևէ սպասում կլինի շատ միամիտ: Բայց, դա արդեն այլ հարց է»։

«Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
2913:36
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5912:42
«Ադրբեջանական քարոզչությունը սկսել է շրջանառել, թե իբր հայերը Կրասնոդարը դարձնում են «երկրորդ Ղարաբաղ»»․ Արա Պողոսյան
5612:36
Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի
5912:24
«Ուկրաինան հարվածել է Դաղստանի ծովային առևտրային նավահանգստին»․ Զելենսկի (տեսանյութ)
13812:19
«ԱՄՆ-ն կարող է ազդել Ուկրաինայի վրա, բայց հակասություններ ունի ԵՄ-ի հետ»․ Պատրուշև (տեսանյութ)
9811:37
Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է
6811:24
Քաղաքապետարանի աշխատակիցը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին
6811:18