«Սերժ Սարգսյանին չէր մերժում, իրականում նա մերժեց Արցախը»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Նախկին ԱԽՔ-ը հպարտությամբ գրում է իր՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի մասին։
Իրականում նա Սերժ Սարգսյանին չէր մերժում։
Նա մերժեց Արցախը։
Մերժեցին մեր պատմությունը, մեր ազգային արժանապատվությունը, մեր բանակը, մեր պետական շահը։ Իսկ վերջում՝ մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել։
Մերժեցին մեր և մեր երեխաների անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքը։
Ու այս ամենի մեջ առանձնահատուկ դաժան հեգնանք կա․ այս գրքի հեղինակը ծնվել է Արցախում։
Մարդ, որի ծննդավայրն այսօր հայաթափված է, իսկ հայրենակիցները՝ բռնի տեղահանված, թվում է, թե չպետք է հպարտանա այն ճանապարհով, որի վերջնակետում հենց Արցախը հայտնվեց, սակայն հակառակն է…
Քանզի այս մարդու նոր կերպարով հայտնվելը գուժում է սպասվող առավել ծանր իրադարձությունների մասին, իսկ նրա «գրքի» վերնագիրը՝ մի ամբողջ քաղաքական սերնդի դատավճիռը։

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
9803:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
10402:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
12001:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
11400:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
112Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
107Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
222Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
131Երեկ, 19:18