Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դուք քնած Պուտին տեսե՞լ եք, կամ էլ խմած-քնած Մակրոն». Հայկ Դեմոյան

«Դուք քնած Պուտին տեսե՞լ եք, կամ էլ խմած-քնած Մակրոն». Հայկ Դեմոյան
156
Երեկ, 23:54

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՏԵՍՆԵՍ Ո՞Վ ԿԲԱՑԱՏՐԻ
Տեսնես ո՞ր պետական գերատեսչությունը հոդաբաշխ բացատրություններ կտա տարբեր երկրներում մեր հանրապետության առաջին դեմքի (՞) հեծանիվ քշելու, իր և կնոջ հրապարակած՝ ակնարկներով ու մեսիջներով լուսանկարների և դրանցում ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ վտանգ չտեսնելու կապակցությամբ: Կա՞ արդյոք նման պետական գերատեսչություն, որտեղ կասեն, որ դա ընդունված միջազգային պրակտիկա է, կիրառելի է ու դա բոլոր առումներով օկ ա:
Ես ասում եմ, որ դա նորմալ չի, բացարձակապես նորմալ չի, քանի որ տարրական անվտանգությունը ենթադրում է այս կամ այն երկրի ղեկավարի մասնավոր կյանքի որոշ ու կարևոր դրվագների գաղտնիացում, նամանավանդ, երբ երկիրդ գտնվում է պատերազմական իրավիճակում: Դուք քնած Պուտին տեսե՞լ եք, կամ էլ խմած քնած Մակրոն: Վեց տարի ապրում ենք օբյեկտի վերածած մի անձի խեղկատակությունները տեսնելու և լսելու ռեժիմով, բայց մեր պետական համակարգը, ասում են, գործում է, նույնիսկ ռազմարդյունաբերական համալիրն արդեն ղեկավար ունի: Գիտությունների ակադեմիան էլ մոռացել է, որ երեք տարի առաջ պահանջում էր հեծանիվ քշողի հրաժարականը, բայց հետո համակերպվեցին: Փախստականի ճամբար համարված ԵՊՀ-ականներ, լա՞վ եք:
Մոռանալը մեզանում համարվում է առողջարար, նույնիսկ անհրաժեշտ: Ի՞նչ պետք է հիշել Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Արցախի մասին: Կեր, խմի, քեֆ արա: Մարդամեկն ու իր թիմը հենց սա են քարոզում, ձեռքի հետ էլ եվրոքվեներով փորձում են մի ամբողջ ազգի ապուշացման մակարդակը կրկին չափել ու ախտորոշել:
Կարճ ասած, փնտրվում է սկզբունքային, պատվախնդիր ու արժանապատվության զգացում ունեցողների կրիտիկական մեծամասնություն:
Ճկուն բարոյականությամբ ապրող ու իրենցից գոհ մտավորականությանը խորհուրդ եմ տալիս չանհանգստանալ: Բոլորիդ զինանշանի վրա հերալդիկ մի կենդանի կարող եք դաջել ու դա ջայլամն է»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան