Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում և Իրաքում գտնվող օբյեկտներին

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում և Իրաքում գտնվող օբյեկտներին
215
Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2024 թ., 09:30

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում և Իրաքում գտնվող օբյեկտներին՝ ոչնչացնելով «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի «շատ» զինյալների և առնվազն 32 թիրախ։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ հայտնել է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։

Ռազմաօդային ուժերի այս գործողությունները իրականացվել են Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկարայում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր հինգ, վիրավորվել՝ 22 մարդ։ Ըստ թուրքակա վարկածի՝ ահաբեկչության պատասխանատուն Թուրքիայում արգելված «Քրդական աշխատավորական կուսակցությունն է» (PKK)։