«Հանրային ռադիոն պետք է լինի չեզոք և անկախ, չպետք է գովաբանի իշխանությանը»․ Արմեն Քոլոյան

«Ինձ համար կարմիր գիծ է, որ Հանրային ռադիոն պետք է լինի մաքսիմալ չեզոք, անաչառ, անկախ։ Այն չպետք է գովաբանի իշխանությանը, չպետք է գովաբանի ընդդիմությանը։ Պետք է լինի նեյտրալ և չեզոք, ինչպես «Ազատությունն» էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը։ Հարցին՝ «Դուք կաշկանդված չե՞ք, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ջերմ վերաբերմունքով», պատասխանեց․ «Ես Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ եմ տեսել»։
Անդրադառնալով հարցին, թե իր ընտրությունից մեկ օր առաջ մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումները նպաստե՞լ են մրցույթի արդյունքների վրա, Քոլոյանը պատասխանեց․ «Ես այս քաղաքում որտեղ և ում հետ ուզենամ կարող եմ հանդիպել։ Ես այդ նույն օրերին պաշտոնյաների հետ զբոսնել եմ, ինչ որ կաֆեներում նստել, զրուցել եմ, լավ եմ արել, դա իմ մասնավոր հանդիպումներն են, իմ անձնական գործն է»։

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված 77 անձ (տեսանյութ)
4816:06
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության խորհրդի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5915:18
«Մարզային տրանսպորտը Երևան չթողնելու հետևանքով ավելանալու է մարդկանց անհարմարավետությունը»․ Հակոբ Բադալյան
7514:54
Գագիկ Խաչատրյանը չկարողացավ խոսել, ՔԿ ծառայողները նրան պատգարակով դուրս տարան դատական նիստերի դահլիճից (տեսանյութ)
7913:24
Իրավական համագործակցություն. ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին
7413:06
«Լոս Անջելեսում փորձել են կողոպտել Տարանտինոյի առանձնատունը»․ #NYP (տեսանյութ)
19412:55
«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
8012:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
7312:06