«Ի՞նչ պետք է անել մայիսին տուն գնացած ժողովրդին կրկին փողոց վերադարձնելու համար». հարց` Բագրատ Սրբազանին

«Ի՞նչ պետք է անել մայիսին տուն գնացած ժողովրդին կրկին փողոց վերադարձնելու համար»,- Բագրատ Սրբազանին հարց ուղղեց հարցազրուցավար Բեթղեհեմ Արաբյանը:
«Սա մեզ համար ազգային ազատագրական պայքար է՝ այսպես կոչված իշխանություններից ազատագրվելու: Քաղաքական լուծումներ կան, դրանց մասին խոսվել է։ Տարբերակը, որպես այդպիսին, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց։ Ահա, քաղաքական լուծում եմ ասում։ Եվ այդ ճանապարհի մեջ մենք հաստատ համոզումով առաջ ենք գնում: Մեր հանձնառությունը շատ հստակ է, պատասխանատվությունն էլ՝ շատ հստակ․ սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, մեր ժողովրդին, մեր ազգին, մեր պատմությանը, մեր գալիքին։ Մենք հանձն ենք առել, այդ պատասխանատվությունն ստանձնել ենք՝ կասեցնել այս շարունակական աղետը: Պակասողներ թլ կլինեն, ավելացողներ էլ կլինեն: Այս շարժումն սկսել է չվերջանալու համար և շարունակվում է: Մի անգամ ասել եմ՝ այս պայքարն ում վերակենդանացրել կամ ծնել է, նրանց էլ կթաղի: Մարդիկ բնականից ցանկանում են կիսել հաղթանակի դափնիները, բայց հրաժարվել սխալների կամ ձախողումների պատասխանատվությունից: Ես այդպիսին չեմ»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը:

«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
7802:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
174Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
170Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
110Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
237Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
107Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
99Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
112Երեկ, 19:54