Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ»
![]() 200 Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին նվիրատուների շարքը պակաս կասկածելի և խնդրահարույց չէ, որքան ՔՊ կուսակցության դրամահավաքը։ Եթե ՔՊ կուսակցության դրամահավաքի նվիրատուները նվիրատվություն էին արել 1 մլն դրամ և ավելի, սակայն դրա մասին տեղյակ չէին եղել, ապա «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը ակնհայտորեն արտոնությունների ակնկալիք կամ ներողամտության ակնկալիք էր: Ընթրիքին մասնակցում էր նաև DIGNISI անշարժ գույքի գործակալության համահիմնադիր Կարեն Անախասյանը։ Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը: Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտին ձերբակալվել էին «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա.Ա-ն, տնօրեն Ռ.Ա-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ սեփականատեր Վ.Ս-ն՝ «Նոր Զովքում» առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու համար»: |

«Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
2214:24
«Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է»․ Հայկ Այվազյան
6914:06
«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
12013:48
ՑԱՀԱԼ-ը հայտնել Է Իրանին ուղղված հարվածները դադարեցնելու և «Հեզբոլլահ»-ի դեմ արշավը շարունակելու մասին
11513:24
«Երբեք մի թերագնահատեք Թրամփի՝ ԱՄՆ-ի շահերն առաջ մղելու կարողությունը»․ Սպիտակ տուն
18612:15
«Բա վարչապետին «ցիլոյով մարդ» դիմելաձևով դիմելը հոպարի զարմիկի խոսո՞ւյթ է». Արման Եղոյան
13311:54
«Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կարող են մասնակցել Իրանի հետ բանակցություններին»․ #CNN
19311:51
«ԱՄՆ-ն ընդամենը վերախմբավորման համար դադար է վերցրել»․ Ռոբերտ Ղևոնդյան
14711:36
