Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները բացահայտել են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել հրաժարվել իր երբեմնի ամենավստահելի թիմակիցներից մեկի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծառայություններից։ «Իհարկե, շաբաթ օրը հայտնել էինք, որ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի նույն պաշտոնում։ Այժմ հայտնի են դարձել նաև այդ որոշման քաղաքական պատճառները։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե՛ նախընտրական շտաբի աշխատանքից, թե՛ իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից, ինչի հետևանքով Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանից հետո, դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։
Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը, որը մինչև հուլիսի 24-ը ներառյալ երկարատև արձակուրդում է, ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Նրա մերձավոր թիմակիցները հայտնել են, որ նա, ամենայն հավանականությամբ, կգնա Ազգային ժողով, կվերցնի պատգամավորական մանդատը և կշարունակի իր գործունեությունը որպես պատգամավոր։
Սակայն ՔՊ վարչության մեր աղբյուրները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։ Նրանց փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն Արայիկ Հարությունյանի նկատմամբ կուտակվել է հատկապես ընտրական գործընթացի ընթացքում։
Մասնավորապես, վարչապետը դժգոհ է եղել նախընտրական շտաբի աշխատանքի կազմակերպումից, ինչպես նաև քաղաքական և սոցիոլոգիական տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության որակից։ Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ մինչև ընտրությունները ՔՊ շտաբի պետի կողմից Փաշինյանին զեկուցվել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ստանալ շուրջ 65 տոկոս աջակցություն և նույնիսկ ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Սակայն ընտրությունների արդյունքներով իշխանությունը հազիվ կարողացավ ստանալ շուրջ 49 տոկոս ձայն՝ այդ ցուցանիշին հասնելով նաև այն պայմաններում, երբ ԲՀԿ-ն դուրս թողեցին քաղաքական պայքարից թվային աճպարարությամբ, իսկ 3 տեղամասի արդյունքները ընդհանրապես չհաշվարկվեցին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի մոտ հատկապես դժգոհություն է առաջացրել այն, որ իրեն ներկայացվել են իրականությունից կտրված գնահատականներ, որոնց հիման վրա ձևավորվել են քաղաքական սպասումները։ Ըստ այդմ՝ Փաշինյանը համարում է, որ շտաբային աշխատանքի և տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ լուրջ թերացումներ են եղել, և այդ պատասխանատվությունը կրում է գլխավորապես Արայիկ Հարությունյանը»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հայաստանի ոսկեգույն քարտեզի վրա կարող են 3 փոքր ծակեր առաջանալ»․ Թաթուլ Հակոբյան
6602:06
«Դիլիջանի մշակույթի պալատի նորոգման գործը ձախողվել է»․ Ոսկան Սարգսյան
6801:06
«Պետական մակարդակով իրականացվում է հոգեբանական տեռոր»․ Զարուհի Փոստանջյան
6800:48
«Մեղադրանքները շինծու են, հիմա էլ մարդկանց վրա ճնշումներ են գործադրում, որ ցուցմունքներ կորզեն»․ Արման Աբովյան (տեսանյութ)
6700:24
«Մի անգամ էլ հայերը նման հաշվարկ արել էին 1920 թվականին»․ Արգիշտի Կիվիրյան
7000:06
«Խաղաղությունն ունի մեկ բանաձև՝ ուժերի բալանս»․ Արա Պողոսյան
59Երեկ, 23:42
«Դուք ո՞վ եք, որ որոշեք, ձեր փոխարեն «վերևում» որոշող կա»․ Ոսկան Սարգսյան
72Երեկ, 23:24
«Իրանը պատրաստ է լայնածավալ պաշտպանության». Ղալիբաֆ
100Երեկ, 23:16