«ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ կփորձի ձայներ կորզել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության զավթում Գյումրիում
Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաև մյուս համայնքների վրա։
Ինչ է տեղի ունենում։
Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատները վայր դնելուց հետո, գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում, մինչև նոր ընտրություններն, այլ ՔՊ-ի անդամների և «համակիրների» միջև ներքին ընտրություններ է անցկացնում։
Սա ՔՊ-ի կողմից, սահմանադրության ու պարզ բանականության տառին և ոգուն հակասող որոշում է։
Սա ակնհայտ իշխանության ուզուրպացիա է և, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում, ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ»։

«Մենք մեր ձայնը ոչ մեկի չենք տալու»․ Սամվել Կարապետյան
5421:00
«Եվրոպան կարող է խնդիրների բախվել անվտանգության ոլորտում»․ Ֆոն դեր Լայեն
14418:27
«Քարոզեք բարձր մասնակցության կարևորությունը»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը
7216:48
«Հարավային Կովկասում ընթանում է շատ ավելի մեծ խաղ, քան սովորական նախընտրական քարոզչությունն է»․ Դավիթ Անանյան
8116:36
«Ընդդիմության արդյունավետ աշխատելու դեպքում կունենանք միասնական կոալիցիոն իշխանություն»․ Վազգեն Մանուկյան
7416:18
«Ինչո՞ւ է շտապում ԱՄՆ-ն»․ Խոսրով Հարությունյան
7616:12
Անդրանիկ Թևանյանի նամակը՝ ՔԿՀ-ից
7315:24
«ՀՀ իշխանություններից մի տվող ղեկավար է եղել, դո՛ւ ես»․ Էդուարդ Շարմազանով
6715:18