«Ես ոչնչով կաշկանդված չեմ». ՔԿ նախագահ Արթուր Պողոսյան

Ինչպես հայտնել էինք ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Արթուր Պողոսյանը։ Կառավարության նիստից հետ լրագրողները փորձեցին նրանից պարզել, թե «ինչո՞վ է ավելի լավ աշխատելու, քան Արգիշտի Քյարամյանը․ «Աշխատանքը կգնահատվի լավ, թե՝ վատ՝ հարաբերական է, աշխատանքը գնահատելու է հանրությունը, հասարակությունը: Ես ինքս իմ աշխատանքը երբեք չեմ գնահատելու, դա լինելու է տեսանելի և շոշափելի: Եթե հանրության շրջանում այդ արդարության զգացողությունը չլինի, բնականաբար, ուրեմն խնդիր կա»,- պատասխանեց Պողոսյանը։
«Պատրա՞ստ եք sms-ով ազատվել աշխատանքից, ֆեյսբուքով՝ նշանակվել» հարցին պատասխանելով՝ Պողոսյանը անդրադարձավ հնչեղություն ստացած պաշտոնանկություններին․ «Յուրաքանչյուր պետական ծառայողի պաշտոնը երբևիցե հավերժ չէ, մի օր աշխատանքի ենք, պաշտոնավորում ենք, մի օր էլ պետք է պատրաստ լինենք լքել այդ պաշտոնը։ Դա ողբերգություն չէ»,- ասաց նա՝ հավելելով․ «Ես պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը պետությունն ու երկրի ղեկավարությունը ունի»։
Ի պատասխան լրագրողների հարցերի՝ ՔԿ նորանշանակ նախագահն ասաց, որ պաշտոնը զբաղեցնելով ոչնչով կաշկանդված չէ։

ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունել է հայկական արտադրանքի համար ժամանակավոր առևտրային արտոնությունները
4615:30
«Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորամանկում է»․ Կարեն Հեքիմյան
4115:12
«Փաշինյանի՝ Մոսկվա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ»․ Պեսկով
7614:49
«Մնացել է մի շաբաթ, որից հետո պարզ կդառնա, թե ինչքանով էր հավաստի Փաշինյանի ասածը»․ Ոսկան Սարգսյան
6014:42
Վարչապետի աշխատակազմի արտասահմանյան այցերի համար լրացուցիչ 94.6 մլն դրամ հատկացվեց
4714:30
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»․ Պեսկով
8014:18
«Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, կարծում եմ՝ պրոցեսը չի կանգնել, դանդաղել է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4314:06
«Եթե հնարավորություն լինի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6114:00