«Պետենը ձեզ համար դավաճան է, Նիկոլը մեզ համար խիզա՞խ է»․ Էդուարդ Շարմազանով
195 Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ., 20:24 «Նիկոլ Փաշինյանի զուգահեռների անցակցումը Արևմտյան Հայաստանի և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» միջև կա՛մ տգիտության արդյունք է, կա՛մ պետական դավաճանության, կա՛մ երկուսը միասին»,- այս մասին «Լայվ նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արված հայտարարությանը։ Նրա խոսքով՝ Արևմտյան Հայաստանը աշխարհաքաղաքական, պատմական, իրավական ձևակերպում է, որն առաջացել է 387թ․, Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։ Շարմազանովը հիշեցրեց, որ օրերս արձագանքել է Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը՝ ընդգծելով, որ դա նախ և առաջ ապտակ է Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն էլ իր հերթին արձագանքել է Շարմազանովի գրառմանը, որտեղ նշել է․ «Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է աջակցելու արդար և կայուն խաղաղության հասնելու ՀՀ վարչապետի խիզախ ջանքերին»: «Երբ որ իրենք խոսում են խաղաղության մասին և Փաշինյանի խաղաղության օրակարգը համարում են խիզախ, ես ուզում եմ հիշեցնել՝ օրինակ՝ Ֆրանսիայում կոլլաբորացիոնիստ մարշալ Պետենին խիզախ համարո՞ւմ են,- նշեց Շարմազանովը,- Ֆրանսիայի ժողովրդի 90 տոկոսից ավելին Պետենին համարում է դավաճան։ Մարշալ Պետենն էր, որ Փարիզը հանձնեց գերմանացիներին՝ ֆաշիստներին, ինքը դարձավ կառավարության ղեկավար, և հրեաների հոլոքոստի գործող անձերից մեկն է եղել, այսինքն՝ փաստացի ֆրանսիացի ազգի դավաճան է։ Ես հիմա իրենց ասում եմ՝ նույն բանը մեզ հետ անում է Նիկոլ Փաշինյանը․ Արցախը հանձնել է Ադրբեջանին․․․ Պետենը իրենց ազգի կոտորողի՝ Հիտլերի հետ էր ախպերություն անում, Նիկոլն էլ մեզ կոտորողների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է ախպերություն անում։ Էդ ո՞նց եղավ՝ Պետենը ձեզ համար դավաճան է, Նիկոլը մեզ համար խիզա՞խ է։ Էդպես չի լինում։ Որքան մարշալ Պետենի՝ Ֆրանսիան նացիստներին հանձնելու քաղաքականությունն ու քայլերն են եղել խիզախ, այնքան էլ Նիկոլի՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու, Հայաստանը Թուրքիային հանձնելու քաղաքանությունն է խիզախ․․․ Պետք չէ Հայաստանի ադրբեջանացման և թրքացման գործընթացը անվանել խաղաղություն»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով՝ Պետենի ճակատագիրը եղավ մահապատժի ենթարկելը, բայց քանի որ տարիքը մեծ էր՝ փոխվեց ցմահ դատապարտության։ |
«Մենք երբեք ՀԱՊԿ-ից իրական աջակցություն չենք ստացել»․ Արարատ Միրզոյան (լուսանկար)
8119:54«ՀՀ-ի՝ աշխարհաքաղաքական խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն»․ Սերժ Սարգսյանի նախկին ելույթը
12819:24Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիքի հնարավոր արտահոսքի վերաբերյալ հարցը Հակակոռուպցիոն կոմիտեում է
10919:06«Ուժային բալանս է փոխվում՝ հօգուտ Թուրքիայի․ հետևանքները կզգանք նաև մենք»․ Սուրեն Սուրենյանց
14218:36«Մեր պետականության բանաձևը պետք է լինի ստեղծելը, ոչ թե մուրալով կպցնելը»․ Վահրամ Մարտիրոսյան
11117:00«Նիկոլ Փաշինյանը դարձել է քաղաքական դաշտի հակահերոսը»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
10816:42«Չեմ զարմանա, եթե Աբխազիան ստիպված լինի կրկին դառնալ Վրաստանի մաս»․ Նաիրի Հոխիկյան
12716:24«Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին». Արտակ Զաքարյան
11516:18