Հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարարի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ
![]() 246 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 22:12 ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված փաստաբանների նախաձեռնող խմբի փաստաբանների կողմից այսօր՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններին: Հիշեցնենք, որ փաստաբանները մասնավորապես բարձրաձայնել էին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետևյալ գործողությունների մասին՝ 1. Վահե Հովհաննիսյանը 2021թ. հայտնել է, որ ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն: 2. Վահե Հովհաննիսյանը 1.050.000 ԱՄՆ դոլար գնով գնել է «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը, իսկ հետագայում այդ կազմակերպությունը վերակազմավորել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերության, իր բաժնեմասերը վաճառել է ազգականին: 2023թ. այդ նույն «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին ՀՀ կառավարությունը տրամադրել է 1,8 մլրդ դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի ազատված մաքսատուրքը կազմել է 118 մլն. դրամ։ Հատկանշական է, որ 2023թ. դրությամբ Վահե Հովհաննիսյանը «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցել է 52.614.000 ՀՀ դրամի փոխառության պահանջի իրավունք. 3. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իրեն պատկանող հյուրատունը վարձակալության է տրամադրել «Վարդենի» ՍՊ ընկերությանը, որին առանց մրցույթի մեկ միլիոն դրամից ավել գնով վճարվել է ֆինանսների նախարարության աշխատակիցների համար խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով: Ընդ որում, նշված ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին հենց Վահե Հովհաննիսյանի կողմից, որը հետագայում փոխանցվել է իր ընկերոջը. Հ.Գ. Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյանը նաև ՀՀ կառավարությանը հարցում է կատարել ճշտելու համար՝ արդյոք «Ջի-Կոդեր» ՍՊԸ-ի հետ Վահե Հովհաննիսյանի շահագրգռվածության վերաբերյալ տեղեկությունները հայտնի եղե՞լ են ՀՀ կառավարության 09.11.2023թ. N 1942-Ա որոշման ընդունման ժամանակ, թե՝ ոչ: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված նախաձեռնող խումբ»։ |

Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
1816:42
«Սա փողերի լվացում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
7416:18
«ՔԿՀ-ներում շարունակում է գերխնդիր մնալ պատշաճ բժշկական սպասարկումը»․ Գառնիկ Դանիելյան
6716:06
«Սույն պարոնի կարծիքով ՀՀ ԶՈՒ-ում ծառայած տղաները ցածրակարգ են»․ Վարդան Բալյան
8516:00
«Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում»․ Արման Սարգսյան (տեսանյութ)
9315:54
«Պարտավոր եք գնահատական տալ ձեր ծնողի վարքագծին». Արման Պետրոսյանը՝ Էմմա Պալյանին
9315:30
«Ձեր տղան չի ծառայել», «Այո՛, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո համեմատ»․ վեճ՝ լրագրողի և Անդրանիկ Քոչարյանի միջև (տեսանյութ)
15315:18
«Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
10815:00
