«Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Կալանավայրում կարդում են նույնիսկ դրսում գիրք չկարդացողները: Դրսում կարդացողներն առավել ևս կարդում են: Ես կասեի՝ գրքով լցնում են անսպառ ժամանակը:
Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ:
Ճիշտ է, ոչ այն ձևով, ինչ պատկերացրել էիր, բայց, ամեն դեպքում, իրականանում են: Օրինակ՝ իրականանում է ազատ ժամանակ գտնելու և վաղուց պլանավորած գիրքը կարդալու երազանքդ:
Բանտային այս ամիսներին բազմաթիվ գրքեր եմ կարդացել: Բոլորը մասնագիտական են, բացի մեկից: Այդ մեկը վաղուց էի ուզում կարդալ, բայց ժամանակ չէի գտնում: Գտա՛: Կարդացի Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ը, որը հրաշալի թարգմանել է Սամվել Մկրտչյանը:
Փաստորեն, չկա չարիք՝ առանց բարիքի: Հանուն «Ուլիսեսի» կարելի էր նաև ապօրինաբար կալանավորվել:))
Լավ մնացեք»։

«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
2716:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
4316:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
7015:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
7814:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
16314:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
8413:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
9013:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
9112:42