«2 տարի առաջ՝ այս օրը, մեկնարկեց Արցախի նկատմամբ ագրեսիայի հանգրվանային փուլը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 12-ին, մեկնարկեց Արցախի նկատմամբ ագրեսիայի հանգրվանային փուլը:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները, բնապահպան ցուցարարների անվան տակ, փակեցին Հայաստանն Արցախին կապող միջանցքը. մի գործողություն, որը հակասում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ փաստաթղթին:
Այս քայլով, ըստ էության, սկիզբ դրվեց Արցախի դեմ լայնածավալ ագրեսիային, որի եզրափակիչ փուլը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն էին:
Այս օպերացիային նախորդել էր Պրահայի անփառունակ պայմանավորվածությունները, երբ ՀՀ իշխող ուժի ղեկավարը բաց տեքստով Արցախը հռչակեց ադրբեջանական:
Ո՛չ եռակողմ փաստաթղթի մասնակից ու Արցախում խաղաղապահ զորախումբ տեղակայած Ռուսաստանը, ո՛չ աշխարհաքաղաքական մյուս դերակատարները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին՝ կանխելու Արցախի բլոկադան, իսկ հետագայում հայերի բռնի տեղահանությունն ու Արցախի օկուպացիան:
Ադրբեջանի ցեղասպան գործողություններն Արցախի նկատմամբ այդքանով չավարտվեցին: 2021-24 թվականները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և տարածքային օկուպացիայի տարիներ էին, իսկ Ադրբեջանի պահանջները որևէ ձևով չեն դադարում»:

2 նոր անշարժ գույք, դրամական միջոցների ավելացում. ի՞նչ գործարքներ է Սուրեն Պապիկյանն իրականացրել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ
4620:42
«Եկեք սպասենք Փաշինյանի պարզաբանմանը». Զախարովա
9420:31
«Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ»․ Արա Պողոսյան
6019:24
«Սա խաղաղության իմիտացիա է․ թուրքը մնում է թուրք»․ Կանդազ (տեսանյութ)
9317:06
Իսրայելը պահանջում է դադարեցնել Flydubai-ի թռիչքները դեպի Թել Ավիվ
18416:36
«Երբ ՀՀ-ում ինձ չընդունեցին ծառայության, որոշեցի զբաղվել քաղաքականությամբ»․ Կանդազ (տեսանյութ)
9316:24
«Դու ո՞վ դառար, ի՞նչ ես քեզնից ներկայացնում, որ նման բաներ ես ասում»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
10216:06
«ՌԴ-ն չի կարող աշխարհով մեկ շրջել և ողորմություն մուրալ՝ ինչպես ոմանք»․ Պուտին (տեսանյութ)
12316:01