Քամու ավերածությունների պատճառով Արագած գյուղում էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել են
![]() 393 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 18:18 Ինչպես հայտնել ենք, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արագած գյուղում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։ Կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառ, մի քանի էլեկտրասյուն, գազախողովակներ են կտրվել, դրանց վրա տեղադրված հաշվիչներ, կարելի է ասել ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։ Քամին շպրտել է նաև ՀՀ Կառավարության կողմից գյուղում կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները, որոնց մեծ մասը վնասված վարչական շրջանի ղեկավար Լուկաշ Խաչատրյանը գյուղացիների հետ հայտնաբերել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում։ Երեկվանից մինչև այժմ գյուղում էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել են։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Գայի պողոտայի այգուն կից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
6015:12Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր (տեսանյութ)
23013:10Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
222Երեկ, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
208Երեկ, 22:00«Ավերածություններն ահռելի են». Ապարանի համայնքապետարան
219Երեկ, 21:54Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում կա երեխա
277Երեկ, 20:30«Թիրախավորվել է Արդարադատության նախարարության շենքը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
204Երեկ, 18:36Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
373Երեկ, 16:00