«Իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերը կորցրել են»․ Իշխան Սաղաթելյան
![]() 215 Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 14:48 «Այս թեման այնքան է խճճվել ու անլրջացել, որ շատերը չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իմփիչմենթի գործընթացին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա հիշեցրեց իրենց այն հայտարարությունը, որ իմփիչմենթ սկսելու համար բավարար ստորագրություններ չունեն, ապա, խոսելով զարգացումների հաջորդականության մասին անդրադարձավ «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած իմփիչմենթի գործընթացին։ «Մենք ենթադրում էինք, որ «Պատիվ ունեմ»-ը, ՀՀԿ-ն՝ ստանձնելով պատասխանատվությունը, առնվազն գործընթացը սկսելու համար բավարար 8 ստորագրությունն ունի։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է պակասող 28 ստորագորությունները տրամադրել։ Մեր գործընկերներին շատ պարզ հարցեր ենք տվել՝ արդյո՞ք 36 ստորագրությունը, այդ թվում պակասող 2-ը կա, ասացին, որ չկա, բայց եթե լինի էլ, չեն պլանավորում բերել ԱԺ օրակարգ, դա կանեն 54 ստորագրության դեպքում»,- ասաց Սաղաթելյանը՝ պատմելով, որ հետաքրքրվել են նաև, թե ե՞րբ են պատրաստվում փողոցային պայքար կազմակերպել՝ հստակ պատրաստակամություն հայտնելով ներգարվվել բոլոր գործընթացներում։ Սաղաթելյանի խոսքով իրենք հայտնել են «Պատիվ ունեմ»-ի գործընկերներին, որ իրենց 28 ստորագրությունները կան, թող իրենք կենտրոնանան անկախ 4 պատգամավորների և ՔՊ-ականների վրա։ «Բայց այդ ընթացքում Հայկ Մամիջանյանը հրապարակեց 6 ստորագրությունները։ Խոսակցություններ եղան, որ «Հայաստան» դաշինքից ոմանք կաշկանդված են քրեական գործերով, չեն միանում իմփիչմենթին, մենք հրավիրել ենք մեր պատգամավորներին, նրանք տվել են իրենց ստորագրությունները Դավիթ Համբարձումյանով անվստահություն հայտնելու գործընթացի համար։ Ասել ենք՝ կան ստորագրությունները, մեզ վրա մի կենտրոնացեք, եկեք միասին աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերը կորցրել են։ Նա ասաց, որ հարցերը հետևյալն են․ «Մեր գործընկերներն արդյո՞ք այս լեզվով են խոսում մեզ հետ և արդյո՞ք այս իրավիճակով ենք մոտենում գործընթացին, սա լո՞ւրջ է»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
