«Տպավորություն է՝ Արցախը հանձնվել է այն պատճառով, որ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը»․ Արշակ Սրբազան
![]() 188 Այսօր, 13:12 «Երբ տարածաշրջանում ընթանում են խիստ վտանգավոր զարգացումներ, մենք ստիպված ենք զբաղվելու մի հարցով, որը ներազգային կյանքում քայքայում և հիմնախնդիրներ է առաջացնում»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Արբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։ «Որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել նման անվտանգային սուր մարտահրավերների պայմաններում եկեղեցու դեմ իշխանությունների նախաձեռնած արշավի մասին։ Սա իրապես խիստ ցավալի է։ Սա խոսում է մի իրողության մասին, որ Հայաստանի իշխանությունները՝ գործադիր իշխանության ղեկավարի գլխավորությամբ, լիարժեք չեն պատկերացնում իրենց առաքելությունը և փորձում են արհեստական թիրախներ ստեղծել, կեղծ օրակարգեր ձևավորել։ Սրանք պատահական չեն․․․Իշխանության ներկայացուցիչների և անմիջաբար երկրի ղեկավարի բառապաշարը, հռետորաբանությունն այլևս ընտրություն չեն թողնում, որպեսզի դրանց տրվի իրավական գնահատական։ Իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ նաև հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնել այսպես համախմբված, որպեսզի նաև իրենք իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որն ի վիճակի է այդպիսի բառապաշար ու խոսույթ օգտագործել»,- ասաց Սրբազանը՝ հավելելով, որ «Ակնհայտորեն, մարդը փորձում է իր ձախողումների համար մեղավորներ նշանակել»։ Նա եկեղեցու դեմ ուղղված բոլոր մեղադրանքները զավեշտ համարեց․ «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը, կամ՝ մենք կատարել ենք տարածքային զիջումներ, որովհետև կուսակրոն հոգևորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը»։ |
Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսությանը լուրերի թողարկման ժամանակ (տեսանյութ)
2720:38«Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներն ընթանում են ամենաբիրտ մեթոդներով». Աննա Մկրտչյան
3620:30Իրանն առաջիկա ժամերին կհարվածի Իսրայելին. SNN
13319:56«Թել-Ավիվի քաղաքապետը մտավախություն է հայտնում, որ այս պատերազմն իրենք տանուլ են տալու». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
9619:24«Համակարգում խորացված է ազատ խոսքի հանդեպ անհանդուրժողականությունը». Մհեր Կարագոզյան
9919:06«ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան». Արամ Թորոսյան
9018:36Իրանը կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն
15718:14Բրյուցելոզի ներթափանցումը կանխելու համար անասնատերերը պետք է ապահովեն անասնաբուժական զննումը
10518:06