«Մի երկու օրից անե՞նք էդ ստենդը», «եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք»․ սրտաբան Քրիստինե Պողոսյան․ հերթական սկանդալը՝ Նորք Մարաշ ԲԿ-ում

Նորք Մարաշ ԲԿ-ում ապրիլի 27-ին քաղաքացու ողբերգական մահվան մասին ՄԱՄՈՒԼ․am-ի հրապարակումից հետո, խմբագրությունը շարունակում է ստանալ ահազանգեր՝ նույն ԲԿ-ում մահվան և այլ միջադեպերի մասին։ Ավելին, «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան հրապարակումից հետո, խմբագրությունը ստացել է ձայնագրություն, որում բուժքույրը հարցնում է․ «․․․ բա հիմա ինչ անենք, ոչի՞նչ, որ մի երկու օր հետո անենք էդ ստենդը», իսկ սրտաբան Քրիստինե Պողոսյանը պատասխանում է, «եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք, կամ կանչեք ասեք թող սպասի»։
Հատկանշական է, որ Քրիստինե Պողոսյանը մահացած քաղաքացիների սրտաբանն է եղել և հենց ինքն է ուղղորդել երկու քաղաքացիներին վիրահատության՝ Գագիկ Հեբոյանի մոտ։ Ընդ որում, Մհեր Խալաթյանը կնոջ մահվան մեջ մեղադրում է հենց այս երկուսին՝ Գագիկ Հեբոյանին և Քրիստինե Պողոսյանին։
Ներկայացնում ենք զրույցի բառացի սղագրությունն ու ձայնագրությունը։
Քրիստինե Պողոսյան - Մար ջան, էլ ո՞վ ունենք։
Մարինե (բուժքույր) - էս որ անցյալում է գրած, կարողա՞ դուք եք ասել, խի՞ա անցյալում գրած։ Նազարյաննա, չէ՞։
Քրիստինե Պողոսյան - ոչ, Նազարյանի ստենդնա ինքը։ Ես բերանացի ասել եմ բոլորին։
Մարինե (բուժքույր) - բա ինչի՞ա անցյալ գրած։ Հաստատ դուք չեք ասել, չէ՞։
Քրիստինե Պողոսյան - չեմ կարա ասեմ։ Ես դաժէ էդ պահին Արամ Ռազմիկվիչին եմ զանգել, պայմանավորվել։
Մարինե (բուժքույր) - բա հիմա ինչ անենք, ոչի՞նչ որ մի երկու օր հետո անենք էդ ստենդը։
Քրիստինե Պողոսյան - դե պրոբլեմատիկ մարդիկ են։ Եթե ինձ կազատագրեք իրանց հետ շփումից, ուրեմն ազատագրեք։ Կամ էլ կանչեք, Արամ Ռազմիկվիչին էլ, ասեք թող սպասի։
Հրավիրում ենք իրավապահ և պատկան մարմինների ուշադրությունը։
Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի և բժիշկների մասին մինչ օրս հրապարակել է վեց հոդված՝
2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,
6) «Կնոջս մահվան մեղավորները Գագիկ Հեբոյանն ու Քրիստինե Պողոսյանն են»․ Մհեր Խալաթյան։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Դուք (Ձեր հարազատները) ևս տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ Նորք Մարաշ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության լրահավաք հեռախոսահամարին (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ նյութեր) [email protected] լրահավաք հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։
Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
34824.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
126423.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
56822.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
66121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
61720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
65820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
218719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
68418.08.2026, 15:36