««Հայաստան» խմբակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի կապրիզով, տորպեդահարում է իմփիչմենթի գործընթացը»․ Նարեկ Մալյան
![]() 212 Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 11:54 Հասարակական գործիչ Նարեկ Մալյանն ԱԺ-ում է, նա այցելել է ընդդիմադիր երեք պատգամավորների (Աղվան Վարդանյան, Արթուր Խաչատրյան և Ագնեսա Խամոյան), ովքեր հարցազրույցներում հրապարակային պատրաստակամություն են հայտնել իրենց ստորագրությունները տալու իմփիչմենթի նախաձեռնությանը: Լրագրողների հետ զրույցում Մալյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի կապրիզով «Հայաստան» խմբակցությունը տորպեդահարում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ իրական օրակարգը՝ իմփիչմենթը․ «Անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը և նա իր կարծիքը պարտադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։ Մարդիկ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն խոչընդոտում են ընդդիմադիրները, ովքեր 2021 թվականին խոստացել էին նրան հեռացնել»,- ասաց Մալյանը՝ հավելելով, որ պատրաստվում է «Պատիվ ունեմ» խմբակցությունից վերցնել իմփիչմենթի մասին ձևաթուղթը՝ 6 պատգամավորների ստորագրություններով, տանել և վերոնշյալ երեք պատգամավորներից ևս փորձել ստանալ նրանց ստորագրությունները։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
