Հայտնաբերվել է յուղման կետի աշխատակցին մահացու վրաերթի ենթարկած վարորդը
![]() 438 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 19:42 Պարզվել է դեկտեմբերի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, մեքենան վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Նաղաշյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Նաղաշյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։ Վերջինս տեղում մահացել է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Գայի պողոտայի այգուն կից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
6015:12Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր (տեսանյութ)
23013:10Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
222Երեկ, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
208Երեկ, 22:00«Ավերածություններն ահռելի են». Ապարանի համայնքապետարան
219Երեկ, 21:54Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում կա երեխա
277Երեկ, 20:30«Թիրախավորվել է Արդարադատության նախարարության շենքը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
204Երեկ, 18:36Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
373Երեկ, 16:00