Կրակոցներ՝ հայտնի կրթահամալիրներից մեկի դասախոսի տան ուղղությամբ
![]() 385 Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 10:54 Դեկտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, իսկ կարճ ժամանակ անց ոստիկանություն է զանգահարել Երևանի Միկոյան փողոցի բնակիչ 32-ամյա մի կին և հայտնել, որ ամուսինը, ում հետ ցանկանում է ամուսնալուծվել, զինված եկել է իր տուն, կրակոցներ է արձակում իր տան ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, այդ կնոջ ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Մ-ն, Միկոյան փողոցում իր մոտ գտնվող հրազենով երեք կրակոց է արձակել իր կնոջ բնակարանի դռան ուղղությամբ և հեռացել: Վերջինս նույն օրը ներկայացել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ ինքն է կրակել և իր հետ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը աշխատում է Հայաստանում հայտնի կրթահամալիրներից մեկում՝ որպես դասախոս։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
Երևանում 16-ամյա տղա է սպանվել
28110:48«Սոլո» ակումբում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարությամբ
296Երեկ, 12:24Գազայում զոհերի թիվը հասել է 45-ի
61718.04.2025, 19:27Երևանում կնոջ մարմին է հայտնաբերվել
32018.04.2025, 18:48Վթարի է ենթարկվել Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն (տեսանյութ)
51518.04.2025, 18:24Ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
31518.04.2025, 13:18Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է
29718.04.2025, 11:30Հրաձգություն Ֆլորիդայի համալսարանում. կան զոհեր ու վիրավորներ
71118.04.2025, 00:27