«Նավթի գները կբարձրանան, եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը»․ #Hürriyet

Նավթի գները կարող են բարձրանալ մինչև 130 դոլար՝ մեկ բարելի դիմաց, եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը, գրում է թուրքական «Hürriyet» թերթը։
Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու հարցը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո, հունիսի 14-ին հայտարարել էր Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կուսարին։
«Աշխարհի նավթի մատակարարումների 20%-ն անցնում է Հորմուզի նեղուցով, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների նավթի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) առևտրի 80%-ն իրականացվում է Հորմուզի նեղուցով»,- գրում է թերթը։
Հրապարակումը ենթադրում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կշարունակվի որոշ ժամանակ։ «Պատերազմի ազդեցությունը տնտեսության վրա կախված է նրանից, թե որքան ժամանակ կշարունակվեն այս հարձակումները և կխորանա՞ն դրանք, թե՝ ոչ։ Եթե պատերազմը շարունակվի, կան մտավախություններ, որ այն կունենա ավերիչ ազդեցություն տնտեսության վրա։ Սակայն եթե պատերազմն ավարտվի 14 օրվա ընթացքում, ինչպես նախատեսված էր, տնտեսության վրա ազդեցությունը սահմանափակ կլինի»,- գրում է թերթը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
285Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
186Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
153Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
54826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59424.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61523.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69222.10.2026, 02:06