Նոր Հաճնում 19-ամյա երիտասարդն սպանել է 23-ամյա երիտասարդի
![]() 438 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ., 22:30 Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան 3-րդ շենքի մուտքի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Տ․ Մուսոյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մարմինի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետք, իսկ մարմնի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։: Նաիրիի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերել են նրան, ում սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին։ Կասկածյալը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 19-ամյա Գ․ Կարապետյանն է, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
177Երեկ, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
181Երեկ, 22:00«Ավերածություններն ահռելի են». Ապարանի համայնքապետարան
171Երեկ, 21:54Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում կա երեխա
230Երեկ, 20:30«Թիրախավորվել է Արդարադատության նախարարության շենքը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
167Երեկ, 18:36Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
353Երեկ, 16:00Հնդկաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել (տեսանյութ)
295Երեկ, 09:28ԱՄՆ-ում գնդակահարվել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ու նրա ամուսինը
74414.06.2025, 21:58