«Արդեն երևում են բախվող բևեռները». Գարիկ Քեռյան
![]() 324 Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 00:06 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրան-Իսրայել պատերազմի սկիզբն իր հետ բերեց նոր ռազմա-քաղաքական իրողություններ, այն, ինչ արդեն ակնհայտ երևում է. *պայմանականորեն «երրորդ համաշխարհային պատերազը» մտավ նոր՝ երրորդ փուլ, ուկրաինական պատերազմը և պատերազմը Գազայի հատվածում առաջին և երկրորդ էտապներն են, *վարկաբեկվեց Իսրայելի անխոցելիության առասպելը, *պարզվեց, որ F-35 նույնպես խոցելի է, *Իրանը, որ իներտ դիրքորոշում էր որդեգրել արցախյան երկրորդ պատերազմում, առերեսվեց իր թույլ տված ռազմավարական անհեռատես սխալին, պարզվեց, որ նրա հյուսիսային սահմանը անվտանգ չէ, *արդեն երևում են բախվող բևեռները՝ ԱՄՆ/Իսրայել/Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա և նրանց դաշնակիցներ, Իրան/ՌԴ/Հյուսիսային Կորեա/Չինաստան և նրանց աջակիցներ, *Ուկրաինայի դիրքերի թուլացում, արևմտյան օգնությունների ծանրության կենտրոնը տեղափոխվում է Իսրայել, *անկախ Հորմուզի նեղուցի փակվելու հանգամանքից նավթի համաշխարհային շուկայում մեծանում է ռուսական նավթի նշանակությունը, *իրանական նորագույն զինատեսակների, հատկապես հրթիռների թեսթավորում և որակական փորձարկման և ստուգման իրականացում, *Չինաստանի դիրքավորման և գործողությունների ծավալման ուղղությունները, ծավալներն ու տեսակները մնում են դեռևս լրիվ չբացահայտված, *Թուրքիան, ինչպես որ երկրորդ աշխարհամարտում էր, այս անգամ ևս, ամենայն հավանականությամբ, դուրս կգա անկորուստ, որովհետև ցուցադրում է ճկուն դիվանագիտություն, *պատերազմի սրման պայմաններում իրանական կողմի ուշադրությունը բևեռվում է Բաքու-Ջեյհան նավթատարի վրա, որն Իսրայելին սնող կարևոր ուղի է, *Իրանը հաջող ելքի դեպքում ներքին խնդիրների մեջ առաջնային է դիտելու ադրբեջանական գործոնի չեզոքացումը, *Թուրքիան ուժեղացնում է իր տարածաշրջանային դերակատարումը և դրա շնորհիվ Ադրբեջանն ամրապնդելու է իր անվտանգությունը, *ռազմարվեստի մեջ մուտք է գործում նոր գործիք՝ նախքան պատերազմը հակառակորդի տարածքում անօդաչուների գաղտնի բազաների ստեղծում, առաջին փորձը Ռուսաստանում էր, երկրորդը՝ Իրանում: Այսօրվա իմ դիտարկումներն են, եթե, իհարկե, չեմ սխալվում»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
