Դպրոցի ետնամասում 13-ամյա տղան դանակահարել է 14-ամյա տղայի
![]() 393 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 17:54 Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ «ձախ անոթային շրջանի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է: Կարճ ժամանակ անց հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ վիրավորը «կրծքավանդակի ձախ կեսի միջին անոթային գծով 4-րդ և 5-րդ միջկողային տարածորդային կտրած-ծակած վերք թափանցող հարցականով» ախտորոշմամբ է ընդունվել իրենց մոտ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, իրավապահները պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա տղան: Ոստիկանների և քննիչների բացաատրական աշխատանքի արդյունքում երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
177Երեկ, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
181Երեկ, 22:00«Ավերածություններն ահռելի են». Ապարանի համայնքապետարան
171Երեկ, 21:54Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում կա երեխա
230Երեկ, 20:30«Թիրախավորվել է Արդարադատության նախարարության շենքը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
167Երեկ, 18:36Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
353Երեկ, 16:00Հնդկաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել (տեսանյութ)
295Երեկ, 09:28ԱՄՆ-ում գնդակահարվել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ու նրա ամուսինը
74414.06.2025, 21:58