Հինգշաբթի, 02 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Մահացել է Գևորգ Հովհաննիսյանը

Մահացել է Գևորգ Հովհաննիսյանը
234
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 15:48

Հայաստանի կոմպոզիտորների միությունը հայտնում է, որ մահացել է ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Գևորգ Էդգարի Հովհաննիսյանը։

Նա ծնվել է 1978 թվականին՝ Երևանում։
1984-1993թթ. ուսանել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում:

1995-2000թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում:

2000-2002թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում:

2001-2009թթ. աշխատել է «Արմեն Ակոբ» մշակութային միության սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես գործիքավորող և դաշնակահար:

1994-1997թթ. աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ որպես բալետային խմբի կոնցերտմայստեր:
Գևորգ Էդգարի Հովհաննիսյանը ունի գրված երգեր, բազմաթիվ ստեղծագործություններ՝ սիմֆոնիկ նվագախմբերի, թատերական ներկայացումների համար։