«Կշարունակենք պայքարել այնքան, որքան կպահանջվի»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցնող տարին ևս լի էր դառնության բաժակով, որի գագաթնակետն այն ցավն է, որ մեր ժողովրդի մի մեծ հատված շարունակում է գովաբանել, հավատալ և սիրել նրանց, ովքեր վարպետորեն և լկտիաբար ստում են, կեղծում են, խաղում են դերեր, ժողովրդին օգտագործում են որպես նպատակային օգտագործման գործիքի, և ժողովրդի գլխի վրա գումար են վաստակում։
Իսկ նրանք, ովքեր ունեն խղճի խայթ, սեր առ ժողովուրդը, սեր առ հայրենին, և չեմ կարող կեղծել, ստել, խաբել, դժոխքի դիմաց կանգնելով՝ դրախտ խոստանալ, շարունակում են մնալ չլսված կամ լավագույն դեպքում՝ միայն որպես այլընտրանքային կարծիքի սուբյեկտ։
Ժամանակը հոսում է, և ժամանակի հետ մենք հավաքական իմաստով ավելի ենք խրվում ճահիճը, որից ելքը հաստատ խաբեբաների ու հայհոյախոսների միջոցով չէ, այլ նրանց, ովքեր գիտեն աշխատել և խոսել միայն երբ հարկն է, խոսել այնքան, որքան անհրաժեշտ է, և խոսել այն ժամանակ, երբ պահն է։
Ամեն դեպքում, ես՝ մենք, կշարունակենք պայքարել այնտեղ, որտեղ հարկն է, այնքան, որքան կպահանջվի, և այնպես, ինչպես կթելադրի ժամանակը»։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55