«Պարզ չի՞, թե ինչու է Մոսկվան ակտիվորեն խոսում Մինսկի խմբի լուծարման մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 213 Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ., 15:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին ակտիվորեն խոսում են Բաքուն ու Մոսկվան։ Երեկ Փաշինյանը շատ բաց տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ընդունել նաև այդ պահանջը։ Ի՞նչ վտանգներ է պարունակում նման պահանջի ընդունումը Հայաստանի համար։ ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է ԼՂ հակամարտության բանակցային լուծման հասնելու նպատակով։ Ադրբեջանը մերժել է տասնամյակներով առաջարկվող տարբեր լուծումները ու գնացել ագրեսիայի ճանապարհով։ Իլհամ Ալիևը ուղիղ ասել է այդ մասին, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը։ Այո, այս պահին ԼՂ-ում հայեր չեն ապրում, նրանք դուրս են եկել ագրեսիվ պատերազմի ու բռնի տեղահանման հետևանքով։ Չկա նաև որևէ գործընթաց այդ թեմայի վերաբերյալ, բայց ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական լուծարումը նշանակում է, որ ՀՀ ղեկավարությունը հերթական անգամ բացառիկ ծառայություն է մատուցելու Բաքվին՝ դիմացը չստանալով ՈՉԻՆՉ։ Իսկ ծառայությունն այն է, որ Ադրբեջանը միջազգայնորեն ամրագրում է, որ հակամարտությունը «լուծել է» ագրեսիվ պատերազմ սանձազերծելով։ Այսինքն՝ օրինաչափ է դարձնում ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը։ Սա մեծ վտանգ է ոչ միայն մեր պետության և տարածաշրջանի, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում առկա հակամարտությունների տեսանկյունից։ Պարզ չի՞, թե ինչու է Մոսկվան այդքան ակտիվորեն խոսում ՄԽ լուծարման մասին, դա լավ նախադեպ է, որ ագրեսիվ պատերազմով ձևավորված իրողությունները ամրագրվեն միջազգայնորեն։ Եթե ուշադրություն դարձնեք Արևմուտքից ՄԽ-ի լուծարման վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի հնչում։ Այս ճանապարհին Փաշինյանը հերթական անգամ դառնում է Բաքվի շահերի սպասարկող, կրկնում եմ դիմացը չստանալով որևէ բան մեր պետության համար, բացի ագրեսիայի նոր վտանգից» Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Նիկոլին պետք է հեռացնել իր իսկ մեթոդներով». Արամ Գևորգյան
14503:06«Վաղը բոլորիդ կա՛մ պարտադրվելու է «դավանափոխություն»՝ ՔՊ-ացում, կա՛մ շպրտվելու եք բանտախցեր». Վահե Սարգսյան
13901:36«Սա պայքա՞ր է իշխանության համար, թե՞ քաղաքացիական պատերազմ». Ստեփան Դանիելյան
12401:06«Նիկոլ Փաշինյանին թվում է, թե այս ձերբակալություններով կարող է վերարտադրվել». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
17200:42«Բեմականացմամբ ցույց տրվեց՝ ով հանդգնում է Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չլինել, նրա անձնական թշնամին է». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
331Երեկ, 23:48«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
229Երեկ, 20:06«Ընդդիմությո՛ւն, վերջապես արեք երեք նվազագույն վարժություն». Վլադիմիր Մարտիրոսյան
276Երեկ, 19:48«Ճերմակ ձեռնոցներով իշխանափոխություն չի լինում, տղերք». Մարգարիտ Եսայան
266Երեկ, 18:12