«Ուզում են ազատազրկել ինձ»․ Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սույն թվականի հունվարի 13-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 12:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը իմ նկատմամբ սահմանելու է քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ նա անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ինձ ճանաչել է մեղավոր՝ իմ նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ:
Չնայած օրենքի պահանջի, որ մեղադրական վերդիկտը պետք է լինի գրավոր և հրապարակային՝ հասանելի և՛ հանրությանը, և՛ մեղադրյալին, ինձ հայտնի չեն՝ մեղադրական վերդիկտ կայացրած դատավոր Տիգրան Ոսկանյանի կողմից օրենքի պահանջի վերաբերյալ հետևյալ հարցերի պատասխանները.
1) ապացուցվա՞ծ են արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը).
2) ապացուցվա՞ծ է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը.
3) ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի կողմից այդ արարքը կատարելը.
4) ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ:
Դատավոր Տիգրան Ոսկանյանը ցանկանում է ինձ ազատազրկել այն բանի համար, որ ես չեմ հերքել թեկուզ թուրքալեզու մամուլում, թեկուզ ինչ-որ մի տեղ Նիկոլ Փաշինյանի վերբարյալ հանրահայտ փաստերը՝ Զարուհի Փոստանջյանի կողմից կատարված հրապարակային հետևյալ արտահայտությունները՝ «Նիկոլ Փաշինյանի կողմից հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, Նիկոլ Փաշինյանին նախորդ իշխանությունների կողմից բերելու, խորհրդարան մտցնելու մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գործակալ լինելու մասին»:
Ի դեպ սա միակ գործն է, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն իր թշվառ կյանքում հարուցել է մեկի դեմ՝ այդ մեկը ես եմ՝ Զարուհի Փոստանջյանս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իր թշվառության թիրախ ընտրել է ինձ, իսկ նրա տերերն իրենց լաբարատորիայում վիրահատության արդյունքում շնից և հարբեցող հանցագործից ստացված գործիքին օգտագործում են իմ դեմ»։

«Ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը»․ Արա Պողոսյան
615:06
«Այստեղ են պահվում Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը»․ Սյուզի Բադոյան
1915:00
«Ներողություն խնդրելը չի ընդունվում»․ Հայկ Դեմոյան
3814:30
«Երկրի ղեկավարը, նրա թիմը ծպտուն չեն հանում»․ Արամ Գևորգյան
3514:24
«Թաթան ինչո՞ւ մի ներողություն էլ չի խնդրում սեպտեմբերի 21-ի համերգին իր ելույթի դիմաց 20 միլիոն դրամ ստանալու համար»․ Ոսկան Սարգսյան
5513:24
Անատոլի Կաշպիրովսկին 86 տարեկանում հայր է դարձել
10313:18
«Իսկ հեղինակները չեն պատժվելո՞ւ»․ Գագիկ Համբարյան
6012:48
«Երեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել»․ Վարուժան Գեղամյան
8212:18