«Առավել ուշադրության է արժանի այն, ինչ հայտարարվեց «երկու բառով»»․ Հակոբ Բադալյան
![]() 230 Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 10:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Գործնականում, Վաշինգթոնում տեղի ունեցածի առնչությամբ առավել ուշադրության է արժանի ոչ թե այն, ինչ ստորագրվել է՝ իր աղմկոտ անտուրաժով, այլ այն, ինչ հայտարարվեց «երկու բառով»: Իսկ «երկու բառով» հայտարարվեցին երկու էական բաներ: Նախ, ինչպես անդրադարձել եմ, այն, որ Հայաստանը միանում է ԻԼԻՊ դեմ պայքարի Գլոբալ կոալիցիային, որ գլխավորում է ԱՄՆ: Մյուսն այն, որ առաջիկայում Հայաստան կժամանի ԱՄՆ մաքսային ու սահմանային պարեկների աշխատանքային խումբ, որի նպատակն է օգնել Հայաստանին սահմաննային անվտանգության կարողությունը բարձրացնելու համար: Նախ, ինքնին ոչ միայն վատ բան չկա, այլ ողջունելի է Հայաստանի սահմանային անվտանգության կարողունակության բարձրացման համար օգտակար ցանկացած գործընկերություն թե ԱՄՆ, թե որևէ այլ երկրի հետ: Սա անխոս: Բայց, մենք նաև հասկանում ենք, որ գործ ունենք մեծ քաղաքականության հետ, այդ քաղաքականության մեծ դերակատարներից մեկի հետ, հետևաբար մեղմ ասած միամիտ է մտածել, թե այդօրինակ նախաձեռնությունները բուն իմաստով հենց այն մասին են, ինչի մասին հայտարարվում են: Հետևաբար, տեղին է հարցը, թե բուն առումով ինչի՞ մասին է ԱՄՆ մաքսային ու սահմանային պարեկների խմբի այցը այս շրջափուլում: Արդյո՞ք այն «Միջին միջանցքի», որի մասին դեռևս 2024 թվականի ամռանը Երևանում հայտարարեց Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, որ ԱՄՆ համար առաջնահերթ է կառուցել Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առեւտրային միջանցք, և հատկապես Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղով: Եվ մյուսը: Հոկտեմբերին Փաշինյան-Պուտին հանդիպմանը ձեռք բերվեց համաձայնություն, որ Իրանի հետ Հայաստանի սահմանի անձնագրային անցակետը ամբողջությամբ կանցնի Հայաստանի սահմանապահ ծառայությանը և ռուս սահմանապահները այլեւս ծառայություն չեն իրականացնի այդ անցակետում: Նախորդ տարի դեկտեմբերից այդ համաձայնությունը մտավ ուժի մեջ: Արդյո՞ք ամերիկյան մաքսային ու սահմանային պարեկների խմբի այցի «թիրախում» նաև այդ անցակետն է: Եվ արդյո՞ք դրա վերաբերյալ հայ-ամերիկյան քննարկումների մասին իրազեկվածության պատճառով էր, որ Իրանի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ հասկանալով Հայաստանի համար հայ-ամերիկյան հարաբերության կարևորությունը, այդուհանդերձ դեմ են ռեգիոնում ԱՄՆ ներկայությանը: Ընդ որում, այդ առումով էլ ուշագրավ է, որ օրերս Հայաստանում էր Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ահմադիանը, որին Երևանը հավաստիացնում էր հայ-իրանական «բնական շահերի» անսասանությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
