«Կառավարությունը ջանք չի խնայում՝ մարդկանց կյանքը բարդացնելու համար»․ Վահե Սարուխանյան
94 Այսօր, 12:48 Լրագրող Վահե Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող կառավարությունը ջանք չի խնայում՝ մարդկանց կյանքը բարդացնելու համար: Ներդրել են համընդհանուր հայտարարագրման համակարգ ու բոլոր վարձու աշխատողներին հարկադրում են եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնել: Անունը դնում են՝ առաջին հերթին ուզում ենք իմանանք, թե ինչ եկամուտներ են ունենում քաղաքացիները, որ աջակցության ծրագրերը արդյունավետ իրականացնենք: Բայց դե ամենատգետին էլ պարզ է, որ սա առաջին հերթին մարդկանց եկամուտները լրացուցիչ եղանակով պարզելու և հարկեր ավելացնելու նպատակ ունի: Փող, փող, փող, ուրիշ ոչինչ: Բայց սա միայն սկիզբն է: Հայտարարագիր ներկայացնելու համար պիտի էլեկտրոնային եղանակով ստորագրես էդ փաստաթուղթը: Դրա համար պիտի ունենաս ID քարտ եւ այն կարդացող սարք: Եթե չունես պիտի ձեռք բերես: Երկրորդ եղանակը բջջային հեռախոսի միջոցով նույնականացում անցնելն է: Ու բինգո՝ էս պարագայում ևս պիտի ունենաս ID քարտ: Հանճարեղ լուծում է: Կառավարության գիգանտ ուղեղեները նստել են մի սենյակում, գլուխներն իրար տվել են ու մտածել ես էսպիսի ցնցող լուծում: Եթե ID չունես, պիտի գնաս անձնագրային, ID վերցնես, էստեղ հիշում ենք, չէ՞, անձնագրայիններում ոնց են մարդիկ վերջին ժամանակներում նյարդեր քայքայում: ID-ն վերցնում ես, գնում ես քո բջջային օպերատորի գրասենյակ, էնտեղ հեռախոսիդ եղած չիպի փոխարեն նոր չիպ են տալիս, գրասենյակի անձնակազմն էլ իբր քեզ պիտի օգնի, որ անցնես նույնականացումը, հետո ավելացնես էլեկտրոնային ստորագրության ծառայությունը: Զարմացա՞ք: Ոչինչ, համբերեք: Համբերությունը շատ պետք կգա, որովհետև էս տարի համընդհանուր հայտարարագրման համակարգին պաշտոնական տվյալներով միանալու է մի 700 հազար մարդ (ՀՀ ռեզիդենտ և ՀՀ քաղաքացի վարձու աշխատողներ): Մի հատ ասեք՝ 700 հազար մարդ: 700 հազար քվեով Հայաստանում իշխանություն է ընտրվում: Էս մարդկանցից քանի՞սն ունի ID: Ա՛յ վայ-կառավարիչներ, անձնագրայիններում միգրացիոն նոր հոսքեր եք ցանկանում տեսնե՞լ, իրար հրմշտող, ներվայնացող, ձեզ «բարի խոսքերով հիշող» մարդկանց եք ուզում տեսնե՞լ ու լսե՞լ, հաճույք եք ստանում մարդկանց գժվացնելուց ու ի պատասխան «քֆուր ուտելուց», դուք ի՞նչ խմորից եք, էդ խմորի մեջ սադոմազոխիզմի սերմեր են գցե՞լ ժամանակին: Ասեք իմանանք, թե դուք ինչ խմորից եք: Բայց սա էլ վերջը չէ: Եթե ասես՝ թքել եմ սրանց վրա էլ, իրենց նորամուծությունների ու փող կլպելու նորաձեւ մեթոդների վրա էլ ու հայտարարագիր չներկայացնես, ասում են՝ առաջին անգամ կզգուշացնենք, դրանից հետո մի ամսվա մեջ եթե չներկայացնես, կտուգանենք 5000 դրամ, նորից չհայտարարագրելու դեպքում տուգանքը կդառնա 10.000: Էս ֆոնին առաջինը երեւի մտաբերեցիք հայտնի բլոգեր-վլոգերին, չէ՞, որ ժամանակին գոռգռում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, տռուսիկով արագաչափ էր փակում: Տարիներ շարունակվող սնամեջ, դատարկ պոպուլիզմն ու դրան զուգահեռ օր-օրի աճող մտքի սնանկությունն ու աչք ծակող կառավարման դեբիլիզմն էլ պիտի վերջ ունենա»: Աղբյուրը` Վահե Սարուխանյան |
«Ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր է դարձել Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման հարցում»․ Օվերչուկ
8914:13«Կառավարությունը ջանք չի խնայում՝ մարդկանց կյանքը բարդացնելու համար»․ Վահե Սարուխանյան
8912:48«Ժողովրդի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ». Գագիկ Ծառուկյան
16111:30«Լավ չեք ապրելու». Էլինար Վարդանյան
12711:06«Առաջարկում եմ վերացնել անփաստաթուղթ ապրանքների 20%-ով հարկումը, ոսկու և թանկարժեք քարերի վաճառքի համար սահմանել 1% շրջհարկ»․ Նաիրի Սարգսյան
12110:42«Երկրի հանքարդյունաբերության հինգ խոշոր օբյեկտների տերը Պուտին, Սեչին, Տրոցենկո եռյակն է»․ Հրայր Կամենդատյան
14610:36Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
12609:00Թրամփը կհանի նավթի և գազի արդյունահանման սահմանափակումները նախագահության առաջին իսկ օրերին. WSJ
332Երեկ, 22:55