«Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պատերազմը մոտեցրեցին մեր երկրի սահմաններին». Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() 170 Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 11:18 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը. «ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին, որոնք հունվարի 17-ին Մոսկվայում համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստվում ստորագրել։ Հայ-ամերիկյան փաստաթղթի ուշադիր ընթերցողը կտեսնի, որ այնտեղ Իրանին ու Ռուսաստանին անհանգստացնող (եթե չասենք՝ սպառնացող) բազում դրույթներ կան։ Ստորագրված կանոնադրությունը, ըստ էության, Հայաստանը դարձնում է տարածաշրջանում ԱՄՆ վերահսկողական ծրագրերի իրականացման գործիք, որն ամեն պահ կարող է օգտագործվել թե՛ Մոսկվայի և թե՛ Թեհրանի դեմ։ Իսկ սա առնվազն նշանակելու է հակազդեցություն։ Ցավոք, Հայաստանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման վայր, ինչը բազում վտանգներ է պարունակում մեզ համար։ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն սրում են Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները։ Դա արդեն ոչ թե համագործակցությունից հրաժարվելու, այլ կոնկրետ հակամարտության է նմանվում։ Ի՞նչ կարող է ստանալ Հայաստանն այդ հակամարտությունից։ Իհարկե՝ միայն նոր կորուստներ։ Իսկ որո՞նք են այն երաշխիքները, որ մեր երկիրը կարող է դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ զուգահեռ ընթացող փաստացի բոլոր այս հակամարտություններում։ Չկան նման և ոչ մի երաշխիք։ Հետևաբար ո՞րն է Փաշինյանի կառավարության իրական նպատակը։ Փաշինյանն ու Միրզոյանը անցած երեկո ևս մեկ քայլով պատերազմը մոտեցրեցին մեր երկրի սահմաններին։ Վախենամ, թե այն այլևս անխուսափելի է։ Վստահ եմ՝ Ադրբեջանի դիվանագետներն առավոտյան ժամը 6-ից ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված կանոնակարգը ձեռքներին կանգնած են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարությունների դռների առջև։ Մի քանի օր առաջ Ալիևը վստահեցնում էր, որ Սյունիքի համար հնարավոր պատերազմն ուղղված չի լինելու Մոսկվայի և Թեհրանի դեմ։ Այսօրվանից նա կասի, որ այդ պատերազմը հանուն նրանց շահերի է։ Եվ, ինչ-որ առումով, կլինի ճիշտ։ Ահա, թե ինչ են արել նախօրեին Փաշինյանն ու Միրզոյանը, համոզված եմ՝ նույն Ալիևի թելադրանքով»: Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
