Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը». ԱԳՆ

«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը». ԱԳՆ
171
Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 11:42

ՀՀ ԱԳՆ-ն X-ի էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. «Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը, հույս ենք հայտնում, որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման և Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության ճանապարհ հարթելու համար։

Միջազգային համայնքի, հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին, բարձր են գնահատվում»: