«Իշխանական զույգը կորցրել է չափի ու տակտի բոլոր սահմանները»․ Արմինե Օհանյան
![]() 229 Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 17:12 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանավորի մեծամտությունն ու լկտիությունն ամենանողկալի, ամենազայրացնող բանն են: Համեստ պաշտոնյային, ով իր չափը գիտի, հարգում է դիմացինին, չի գերագնահատում իր գիտելիքները, գիտակցում է իր սխալները, զղջում է դրանց համար, կարելի է ներել ու հասկանալ, բայց երբ մարդը սխալ սխալի հետևից է թույլ տալիս, ավերածություններ անում և հետն էլ իրեն անսխալական ու անթերի համարում, զզվանքից բացի այլ զգացում չի առաջացնում: Իշխանական զույգը տևական ժամանակ է կորցրել է չափի ու տակտի բոլոր սահմանները, խելք-խրատ է տալիս հանրությանը, փորձում է արժեհամակարգ թելադրել, պիտակներ կպցնել տարբեր՝ իրենցից գրագետ ու խելացի մարդկանց: Օրինակ, նրանց թվում է, թե իրենց հանդեպ նեգատիվ վերաբերմունքը պայմանավորված է «հորինվածքների ու լեգենդների» տարածմամբ և «բարեկամական խորհուրդներ» են տալիս՝ «ռեբրենդինգի» գնալ, «հաղթահարել տգիտությունը»: Իրենց գրագիտությունը չի բավարարում հասկանալու համար, որ ոչ մի լեգենդ չի կարող անել ավելին, քան իրենք են արել իրենց գործողություններով: Չեն գիտակցել, որ մարդիկ իրենց մասին դատում են ոչ թե ուրիշներից, այլ՝ հենց իրենցից լսածով: Չեն գիտակցել, որ անգամ այդ լսածն այնքան դեր չի խաղացել, որքան՝ տեսածն ու ապրածը: Մեր երկրին բերած բոլոր ավերածությունների 10 տոկոսն անգամ բավարար կլիներ, որ ցանկացած նորմալ երկրում տվյալ իշխանությանն առնվազն տուն ճանապարհեին: Եւ նույնիսկ տասը լեզվի իմացությունը չի օգնի հաղթահարել այն տգիտությունը, որով այսօր կառավարվում է մեր երկիրը: Առհասարակ՝ բառերն ու հասկացությունները մեզանում արժեզրկվել են: Սրանք մերժում են իրենց ուղղված ցանկացած քննադատություն, իրենց քննադատողներին տգետ անվանում: Ինչքա՜ն պետք է մարդն իրականության ու չափի զգացումը կորցրած լինի, որ ՀՀ առաջին նախագահի զինակից Լեւոն Զուրաբյանին տգետ անվանի: Ինչքա՜ն պետք է քինախնդիր ու քննադատությունը չհանդուրժող լինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը չշնորհավորի, իսկ մի քանի օր անց շնորհավորի Նիկոլ Ծատուրյանի 80-ամյակը, միայն նրա համար, որ վերջինս իր «էլեկտորատն» է: Ինչքա՜ն պետք է մարդը չհարգի իր ժողովրդի պատմությունը, որ ժխտի Արևմտյան Հայաստան տերմինը և Արմավիրը Արեւմտյան Հայաստան հռչակի: Ինչքա՜ն պետք է ատի Արցախը, որ հայտարարի, թե Ղարաբաղն էն գլխից հանձնված էր ու Ալիևի հրահանգով մասնակցի Մինսկի խմբի ֆորմատի ոչնչացմանը: Ինչքա՜ն պետք է պետական բյուջեն համարի իր անձնական օգտագործման «գրպան», որ կրճատի Պատմության ինստիտուտի ֆինանսավորումը, որովհետև իրեն հայոց պատմություն պետք չէ, իսկ ինստիտուտի տնօրենն էլ երբեմն քննադատել է իրեն: Ինչքա՜ն պետք է ոչ ադեկվատ լինի, որ միանձնյա մի ողջ ժողովրդի ճակատագիր որոշի և չվախենա պատմության դատաստանից»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
