«Հայ-ադրբեջանական գործընթացը հայտնվում է «անցումային փուլում»». Հակոբ Բադալյան
![]() 428 Կիրակի, 26 հունվարի, 2025 թ., 18:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Դավոսում ոչ միայն տեղի չունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպում, այլ գործնականում անգամ չշոշափվեց դրա հնարավորությունը: Նկատի ունեմ կազմակերպիչների մակարդակում խոսակցության բացակայությունը: Դա նշանակո՞ւմ է, որ կա որոշակի հետաքրքրության անկում: Հնարավոր է, որովհետև հիմա տեղի են ունենում պրոցեսներ, որոնց համեմատությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ ըստ էության շատ-շատ փոքր հանգամանք է: Դավոսում նրանք հանդիպել էին 2019 թվականին: Հանդիպումը տևել էր գրեթե մեկուկես ժամ: Ընդ որում, դա Փաշինյան-Ալիև, կարծես թե, երկրորդ հանդիպումն էր: Առաջինը եղել էր Դուշանբեում, 2018-ի սեպտեմբերին: Թեեւ այն ստացել էր «վերելակային դիվանագիտություն» անվանումը, բայց դա անշուշտ այլ բան չէր, քան ընդամենը տեղեկատվական իմաստ ունեցող շրջանառություն, որովհետեւ Դուշանբեում նրանց հանդիպումը եղել էր «ոչ վերելակում» եւ տեւել գրեթե մեկ ժամ: Ի դեպ, այդ առումով, թերևս, արժե հիշատակել հատկանշական այն հանգամանքը, որ Դուշանբեում այդ հանդիպումից մեկ օր առաջ Բաքու էր մեկնել Վլադիմիր Պուտինը: Դա հատկանշական է նրանով, որ Պուտինը մինչ այդ՝ սեպտեմբերի սկզբին, Մոսկվայում հյուրընկալել էր Ալիեւին: Եվ այն, որ նա Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի նախօրեին մեկնեց Բաքու, իսկ հետո այնտեղից մեկնեց Դուշանբե, իսկապես ուշադրության արժանի էր: Որովհետև, հնարավոր է, որ Պուտինի այցը պայմանավորված էր հենց Փաշինյան-Ալիև հանդիպման «նախապատրաստության» նկատառումով: Վերադառնալով Դավոսում «չկայացած» հանդիպմանը: Ինչպես նշել եմ դեռ նախորդ տարեվերջից, Թրամփի պաշտոնամուտը նշանակելու է որոշակի փոփոխություններ աշխարհաքաղաքական այն մեծ սակարկության համատեքստում, որ ծավալվում է գերտերությունների միջև: Դա, բնականաբար, իր ազդեցությունն է թողնելու նաեւ հայ-ադրբեջանական պրոցեսի վրա, որը վերջին հատկապես երկու տարիներին ավելի շուտ գտնվում էր ԱՄՆ-ի վարչակազմի ակտիվության եւ նախաձեռնողականության ազդեցության ներքո: Ու քանի որ տեղի է ունենում վարչակազմի փոփոխություն, ընդ որում, մոտեցումների շատ էական փոփոխություններով, ապա հայ-ադրբեջանական գործընթացը ներկայումս պայմանական իմաստով հայտնվում է «անցումային փուլում»: Նաեւ այստեղ է, որ իրավիճակը ստանում է ռիսկայնության բավականին բարձր աստիճան»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
14200:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
156Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
187Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
176Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
192Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
138Երեկ, 22:30
«Պատմական Արևմուտքի գերիշխանությունը պահպանվում է միջազգային հաստատություններում». Լավրով
185Երեկ, 22:21
«Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
213Երեկ, 22:12
