«Ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական դարձել այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցը». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «2019-ին Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո տարբեր հարցազրույցներում ու ելույթներում անթաքույց խոսել եմ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ Ռուսաստանի դերակատարության մասին։
Բազմաթիվ վերլուծություններ, եզրահանգումներ, ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններ, հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածության կտրուկ աճը, ֆորպոստի վերածվելը, վասալի և տիրոջ հարաբերությունների բնույթը միայն ամրապնդել են այդ համոզումը։
Այդ հանդիպումից շաբաթներ անց ինձ մոտեցավ մի հարգարժան բարեկամ և բառացիորեն փոխանցեց, որ Ռուսաստանի անվտանգության մարմինների գործակալ հայազգի ոմն մեկը զգուշացրել է ինձ՝ դադարեցնել հոկտեմբերի 27-ի ոճիրը Ռուսաստանի հետ կապելու մասին հայտարարությունները։
Ավելի ուշ պարզեցի, որ այդ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցը կես դրույքով նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական է։
Հույս ունեմ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կդիտարկի այս սպառնալիքը գոնե քննվող քրեական գործի շրջանակում և ինձ կհրավիրեն՝ պարզելու, թե ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական դարձել այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցը, ով համարձակվել է գործող ԱԺ պատգամավորին սպառնալից ուղերձ փոխանցել։
Ի դեպ, այդ զգուշացումը երբեք չի փոխել իմ դիրքորոշումը։ Ինչպես համոզված եմ եղել, այնպես էլ մնում եմ համոզված, որ Ռուսաստանի անվտանգության մարմինները, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի մասնակից են հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը։
Փաստ. «Ալֆա» ջոկատի հրամանատար, գնդապետ Լիտվինենկոն իր հայտնի հարցազրույցում խոստովանել է, որ ռուսական «Ալֆա» ջոկատը գտնվել է Երևանում մինչև հոկտեմբերի 27-ի սպանությունը»:

«Շաբաթօրյա զբոսանք Արաբկիրում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3618:42
Թրամփը բացառել է Կուբայի դեմ ռազմական գործողության իրականացումը
7118:30
«Կարծում եք՝ պատից նկարը մաքրելով՝ կջնջե՞ք աննկուն ոգին, որ սերունդների համար արժանապատվության չափանիշ է դարձել»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
5717:48
«Պաշտոնյաների բարձր աշխատավարձը հանրության ցածր կենսամակարդակի ֆոնին ընկալվում է որպես արտոնություն»․ Հրայր Կամենդատյան
5917:18
«Հարձակումներից ու պատժամիջոցներից հետո, Իրանն այլևս չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին»․ Փեզեշքիան
13716:49
«Շատ լուրջ մի ընդունեք այդ տղային, ինքն աճպարար է, բնույթով՝ պիղծ»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
7516:12
«Որոշ շրջանակների՝ հանդիպման շուրջ գրառումներն էժանագին մանիպուլյացիաներ էին»․ Հենրիխ Դանիելյան
6716:00
«Ընտրության հաջորդ օրից սեզոնային փրկիչների 70-80%-ը չքացան»․ Գոռ Մադոյան
7215:24