«Ղարիբ Բաբայանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում». «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն»

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն է տարածել. «Փետրվարի 1-ին գիտնական Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հրապարակային խոսքը սահմանափակող խափանման միջոցի կիրառումը իրավական կամայականություն է՝ հիմնված «ատելության խոսքի» սխալ և խտրական մեկնաբանության վրա՝ հակասելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։
Ատելության խոսքի անբաժան մասը պաշտպանվող հատկանիշն է՝ այն հատկանիշը, որով պայմանավորված է ատելությունը, օրինակ՝ մարդու մաշկի գույնը, կրոնական հայացքները և այլն։ Առաջին դեպքը չէ, երբ քաղաքական վերնախավին կամ իշխող կուսակցության պատկանելիությունը նույնացվում է «քաղաքական հայացքների» հետ, ինչը պարզունակ է դարձնում և խեղաթյուրում այդ հասկացությունը՝ վերածելով այն քաղաքական հետապնդման գործիքի։
Իշխող վերնախավին պատկանելը չի կարող պաշտպանվող հատկանիշ լինել, առավել ևս այնպիսի կուսակցության միանձյա իշխանության պարագայում, որը բազմիցս հայտարարել է, որ զերծ է որևէ «իզմ»-երից, այսինքն՝ չի կրում որևէ որոշակի քաղաքական գաղափարախոսություն։
Խոսքի ազատությունը հիմնական և կարևորագույն քաղաքական իրավունքներից է։
Քաղաքական խիստ քննադատության դուր չգալը որոշակի խմբին ոչ թե խնդիր է, այլ բազմակարծության երաշխիք։ Եթե քաղաքական քննադատության «թույլատրելի շեմը» իջեցվում է այս մակարդակի, ապա մարդիկ ստիպված են իրականացնել այնպիսի ինքնագրաքննություն, որը հատուկ է բացառապես բռնապետություններին։
Քննադատական գրառման համար Ղարիբ Բաբայանի դեմ քրեական հետապնդման հարուցումը և խափանման միջոցի կիրառումը ինքնին բավարար են այդ գործը քաղաքական հետապնդում որակելու համար։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը այժմ պատրաստում է հատուկ զեկույց՝ Հայաստանի Հանրապետությունում ատելության խոսքի (ՀՀ ՔՕ 329 և 330-րդ հոդվածներ) կիրառման միակողմանի և խտրական պրակտիկայի, կամայական մեկնաբանությունների և մյուս խնդիրների մասին»։

«Ինչպե՞ս կարող ենք խոսել կնոջ անվտանգության մասին՝ շրջանցելով իրականությունը».
2722:48
«Երեք դեպք եմ հիշում, երբ ադրբեջանցի դիվերսանտը մտել է Հայաստանի տարածք». Նարեկ Գալստյան
3622:42
«Շատ վատ խաղաղության այլընտրանքը շատ դաժան պատերազմն է». Արգիշտի Կիվիրյան
3822:36
Բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 14.2 կգ «մարիխուանա»
3922:30
Անկարան և ՄԱԿ-ը նախապատրաստում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում
7622:25
«Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են». Արամ Օրբելյան
5021:48
«Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը». Հովհաննես Իշխանյան
6121:24
«Ինչ մեսիջ ենք ստանում մենք, ինչ մեսիջ է ստանում թշնամին». Անժելա Էլիբեգովա
6521:18