Ք.ա 6-րդ դարի ուրարտական տուն` Արգիշտիխինիլիում. հնագետների նոր բացահայտումները

Վերջերս հայ-լեհական արշավախումբը Դավիթ բլուր հնավայրում հայտնաբերել է Ք.ա. 6-րդ դարով թվագրվող ուրարտական բնակելի տուն, դիակիզման բնույթի թաղումներ և երկրաշարժից ավերման հետքեր: Մարդկային գործունեության հետևանքով վտանգի տակ հայտնված այս հնավայրը դարձել է արշավախմբի նոր նախագիծը:
Դավիթ բլուրը գտնվում է ուրարտական թագավորության նշանավոր ամրոցներից մեկի՝ Արգիշտիխինիլիի տարածքում, որը հիմնադրվել է Ք.ա. 8-րդ դարում Արգիշտի արքայի կողմից: Այս ամրոցը եղել է ուրարտական թագավորության ամենակարևոր վարչատնտեսական կենտրոններից մեկը: Ավելի վաղ այստեղ բացվել էին մեծահարուստների առանձնատներ, սակայն ընթացիկ ուսումնասիրությունները նոր բացահայտումներ են ի հայ բերել: Հնագետները հայտնաբերել են մեր օրեր հասած բնակելի տան զանգվածեղ պատեր և երկու սենյակի հատակի հատվածներ:
Վարշավայի Համալսարանի Միջագետքի հնագիտության կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Մատեուշ Իսկրան նշում է. «Մեզ դեռ հայտնի չէ այս սենյակների նշանակությունը, բայց կարող ենք հաստատ ասել, որ այս տները թվագրվում են ամենուշը մ.թ.ա. 6-րդ դարով»:
Արշավախումբը նաև բացահայտել է դիակիզման բնույթ ունեցող թաղումներ, որտեղ մահացածների մնացորդները և դիակիզման մոխիրը լցված են եղել կերամիկական խեցանոթների մեջ: Նման խեցանոթներից մեկը, որը դրոշմված է եղել, հնարավորություն է տվել թաղումը թվագրել մ.թ.ա. 7-րդ դարով:
Հնավայրում արձանագրվել է ավերիչ երկրաշարժի հետքեր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ իրադարձությունը ուղիղ ազդել է համայնքի կյանքի վրա:
Այսօր հնավայրը վտանգի մեջ է հայտնվել գանձագողերի, կրակակետի կառուցման և ժամանակակից գերեզմանների մեծացման պատճառով:
Դոկտոր Իսկրան զգուշացնում է, որ մեծածավալ պեղումների հնարավորությունը սահմանափակված է, և սա կարող է լինել տարածքը ուսումնասիրելու վերջին հնարավորությունը:
Ապագայում նախատեսվում է իրականացվել գտնված հնագիտական նյութի բիոքիմիական լաբորատոր հետազոտություններ:

#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
3318:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
10210:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
22509:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
9708:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
14300:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
122Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
117Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
180Երեկ, 22:06