«Բա ի՞նչ անենք, գնանք, տեսնենք՝ սադում Գոքորն ինչ է ասում, գանք իրեն մեջբերե՞նք»․ Նիկոլ Փաշինյան

Բայրամովը, անդրադառնալով Թրիփ նախագծին, հայտարարել է. «Թրիփի Հայաստանյան տարածքով անցնող հատվածը, որը համարվում է Հայաստանի տարածք, դրա մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանով»։ Ի՞նչ է նշանակում մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանով»,- ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պտգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ հավելելով՝ խնդրում եմ համաձայնագիրը չմեջբերեք ԹՐԻՓՓ համաձայնագիրը։
ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Բայրամովը այդպես չի ասել, այլ ասել է․ «Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է հետևյալը. «ՀՀ տարածքում գտնվող հաղորդակցությունների հետ կապված ծավալուն թեմա է, սակայն դրա թե մուտքի, թե ելքի կետը Ադրբեջանի տարածքն է ու Ադրբեջանի սահմանը»։ Այսինքն նկատի ունի, որ Սյունիքից արևմուտք և արևելք համապատասխանաբար Ադրբեջանի սահմանն է»։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ուրիշ որևէ տարբերակ չկա, որ Թրիփի երկու մուտքը և երկու ելքը չլինեն Ադրբեջանից, չկա ուրիշ տարբերակ։ Այսինքն՝ Թրիփը Ադրբեջանի սահմանից Ադրբեջանի սահման է։
Առաջարկում եք չհիշատակել համաձայնագիրը, բա ի՞նչ անենք, գնանք տեսնենք սադում Գոքորը ինչ է ասում, գանք իրեն մեջբերե՞նք․․․ Համաձայնագիրը ՍԴ–ն համարել է համապատասխանող Սահմանադությանը և այն գալու է ԱԺ։ Դուք կարող էիք կարդալ համաձայնագիրը և այնտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանները կգտնեիք»։

«Նոր Սահմանադրության տեքստը նախատեսում ենք հրապարակել մինչև տարեվերջ»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
819:00
«Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ բարձրացրել եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության մակարդակը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1818:48
«Բա ի՞նչ անենք, գնանք, տեսնենք՝ սադում Գոքորն ինչ է ասում, գանք իրեն մեջբերե՞նք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1918:42
«Ես և Հայաստանի որևէ ներկայացուցիչ ոչ մի անգամ ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չենք բարձրացրել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2818:24
«Ալիևը ճիշտ կանի՝ լռի, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն»․ Տիգրան Աբրահամյան
4217:54
«ՌԴ-ն դեմ չէ Հայաստանի ժողովրդի՝ ԵՄ-ին անդամակցելու ընտրությանը, եթե այդ ընտրությունը կա»․ Լավրով
9317:37
«Ուղիղ ասում են՝ ո՛չ հայատյացությունից ենք հրաժարվելու, ո՛չ էլ զավթողական ծրագրերից»․ Տաթևիկ Հայրապետյան
6117:30
«Սաուդյան Արաբիան ստիպված է լինելու պատերազմել միայնակ»․ Արտակ Զաքարյան
5117:24