ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղարին կոչ են արել հասնել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեվիդ Վալադաոն նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, Վաշինգտոնին հորդորել շարունակել զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը:
Կոնգրեսականները պետքարտուղարությանը հորդորել են արագացնել բանակցությունները խաղաղ ատոմի ոլորտում գործակցության շուրջ, զարգացնել պաշտպանական, արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ոլորտներում հարաբերությունները:
«Կոչ ենք անում Պետքարտուղարությանը՝ դիտարկել Հայաստանի կառավարության խնդրանքը՝ պաշտպանական տեխնիկա տրամադրել, կադրային վերապատրաստումներ իրականացնել՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Դա կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զորքերից բխող մշտական սպառնալիքները և Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը»,- ասված է նամակում:
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են արել Վաշինգտոնին՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում կատարած ռազմական հանցագործությունների և էթնիկ զտման համար:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արդար խաղաղությունը պահանջում է խիստ հաշվետվողականություն և պետք է ներառի հայերի անվտանգ ու ապահով վերադարձի երաշխիքներ իրենց նախնիների հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ: Ուստի կոչ ենք անում Պետքարտուղարությանն ակտիվորեն ներգրավված մնալ խաղաղության գործընթացին»,- նշել են կոնգրեսականները:
Նամակում նշվում է, որ վերջնական համաձայնագիրը պետք է նախատեսի նաև Ադրբեջանում անարդարացիորեն պահվող բոլոր գերիների և պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակումը:

«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
4917:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
6217:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
6516:42
«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
6916:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
7715:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
7115:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
6915:36
«Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում»․ Արա Պողոսյան
6315:30