«Դժվա՞ր է էդքան, մի հատ Քի Վեսթի թուղթը գտեք, ցույց տվեք էլի, խճճվել եք»․ Գառնիկ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Սիրտս կտրաքի, եթե չասեմ․ ասում եք՝ բանակցային գործընթացին ծանոթացել ենք Իլհամ Ալիևից․ նախկին նախագահներից ոչ մեկի հետ չեք խոսեցել․․․ Ամեն ինչ գալիս է էդ մեծամտությունից՝ «ի՞նչ ունենք խոսելու, կգնանք Ադրբեջանից կճշտենք, էլի»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Էսքան ասվում է՝ որևէ փուլում Արցախը ՀՀ կազմում ճանաչելը չի եղել, բայց պարզվում է, որ եղել է, իսկ Մեղրիի մասով՝ Խորհրդային Միության ժամանակ ուզեցել են, որ Նախիջևանի հետ կապը լինի, բայց ոչ մեկը չի գնացել էդ քայլին։
Ընդամենը պետք է արածը գնահատվեր ու արածի վրա նորը կառուցվեր, ոչ թե եղածը քանդել, ջնջել ու ասել՝ «Մեղրին հանձնում ենք ու վերջ»,- նշեց Դանիելյանը։
Պատգամավորը հավելեց․ «Էդ ինչ ա՞ ձեր թղթերի վիճակը, որ չեք կարում մի Քի Վեսթի թուղթ գտնեք ձեր արխիվներից, դժվա՞ր է էդքան, մի հատ Քի Վեսթի թուղթը գտեք, ցույց տվեք էլի, խճճվել եք, ասում եք՝ թուղթը չենք կարողանում գտնել»։

«Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան
3121:24
«ՀԱՊԿ-ի ու ՌԴ -ի օգնության «չգալու» թեման պրոպագանդիստական է, քաղաքական հիմքեր չունի»․ Հակոբ Բադալյան
4121:00
«Դիմում եմ ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ»․ Աննա Կոստանյան
5720:42
«Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը». Արմեն Աշոտյան
4920:18
«Մարդիկ քայքայում են պետականությունը՝ սեփական աթոռն ամեն գնով պահելու համար»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
5419:54
«Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է թողնեմ-հեռանամ, ես սուս ու փուս կհեռանամ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7019:42
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքը՝ Գյումրիում՝ ուղիղ միացմամբ
7619:30
«Թույլ մի՛ տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ»․ Արտակ Զաքարյան
6319:12