22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ քրոջ 36-ամյա փեսացուն նրան զրկել է ազատությունից և պահում է Արտաշատ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Ահազանգին անհապաղ արձագանքած Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի, Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և մարզի պարեկային ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի 36-ամյա բնակիչը 22-ամյա հարսնացուին պահում է Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի տներից մեկում։ Ոստիկանները տեղեկություններ ունեին նաև, որ տղամարդը կարող է զինված լինել։
Տղամարդը հրաժարվել է ոստիկանների պահանջով բացել տան դուռը, ինչից հետո դեպքի վայր է կանչվել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության խումբ։ Ոստիկանների և փրկարարների համակարգված գործողությունների արդյունքում տղամարդն ի վերջո բացել է դուռը։
Ոստիկանները կնոջը տեղափոխել են անվտանգ վայր, իսկ տղամարդուն՝ ձերբակալել։ Տան բազմոցին հայտնաբերված ատրճանակն առգրավվել է։
Իրավիճակին ցուցաբերված օպերատիվ և համարժեք արձագանքի շնորհիվ կանխվել են դեպքի հնարավոր վտանգավոր զարգացումները։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- ասվում է հաղորդագրությունում

Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում է ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններ և մարդու իրավունքների գրասենյակ
1721:36
22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդը ձերբակալվել է
2621:30
Ըստ օրինագծի՝ 2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ
5920:48
«Ըստ Մարտունու համայնքապետի՝ կիրակի օրերին պաշտոնյաները դադարում են լինել պաշտոնյա». Նաիրի Հոխիկյան
6920:06
«Լևոն Տեր֊Պետրոսյանը ամենաանսկզբունքային ղեկավարն է». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
7319:54
Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանների փակման ժամկետը
16919:37
«Եթե մի անգամ էլ ֆիլմի պրեմիերայի ժամանակ պարեցիք, պատերազմ կլինի». Քրիստինե Վարդանյան
7319:24
Ղրիմը մնացել է առանց էլեկտրականության թերակղզուց դուրս տեղի ունեցած վթարի պատճառով
13419:01