«Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը...
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է՝ 2019 թվականի հունիսին՝ իր պաշտոնավարման երկրորդ տարում, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ եղել է սեղանին, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։
Վերջին մի քանի տարիների ընթացքում ես անընդհատ՝ բոլոր հարցազրույցներում, այս թեմայի մասին խոսել եմ՝ պնդելով կարգավորման այդ պլանի առկայությունը:
Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է. նա փաստերի ճնշման տակ ստիպված է կատարել խոստովանություններ՝ հակադրվելով իր նախկին պնդումներին:
Փաշինյանը մի օր էլ ստիպված խոստովանելու է, որ ինքը ոչ միայն խաբել է հայ ժողովրդին՝ պնդելով, թե սեղանին կարգավորման փաստաթուղթ չկա, այլ առհասարակ հրաժարվել է բանակցել, ինչի հետևանքով «կանաչ լույս» է վառել 44-օրյա պատերազմի սանձազերծման համար:
Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը... »:

«Համախմբվել է պետք»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3114:18
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները
6714:12
«Այսօրվա իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
4214:06
«Մենք սխալվելու իրավունք չունենք»․ Էդմոն Մարուքյան
5813:30
«Ազգային համախմբվածությունը կարող է հիմք դառնալ նոր զարթոնքի»․ Գառնիկ Դանիելյան
5013:24
«Տիգրանաշենը հանձնելու օրակարգը բացառապես օտարածին շահերից է բխում»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
5213:18
«Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները»․ Սամվել Կարապետյան
6113:12
«Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից»․ Լավրով
10313:00