«Ոչ թե Իրական Հայաստան, այլ Իրական Փաշինյան»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոչ թե Իրական Հայաստան, այլ Իրական Փաշինյան:
ԱԺ-ում Փաշինյանը գիտակցված, թե ոչ, տվեց իր իշխանության նախընտրական առաջիկա ամիսների գաղափարական խտացումը: Այդ խտացման մեջ կա բացառապես ինքը, իր շահերով, իր ինքնապահպանմամբ և ուրիշ ոչինչ, որն իր շահերից դուրս է: Այս առումով պետք է բյուրեղանա նաև այս ամենը չընդունողների և մերժողների դիրքավորումն ու գերակայությունը նույնքան խիտ և հստակ ձևակերպմամբ: Ջրբաժանը գծված է՝ կամ իր պսևդոիրականությունը, որի անունը ոչ թե «Իրական Հայաստան» է այլ խորքում «Իրական Փաշինյան» կամ «Հայաստան»:
Առաջարկ, խորհուրդ հորդոր բոլոր ընդդիմադիր ուժերին, խմբերին, գործիչներին, որևէ պարագայում և որևէ կերպ չօգտագործել և չկիրառել «Իրական Հայաստան» բառակապակցությունը և չտալ դրան արհեստական ծավալ և իմաստ, նույնիսկ քննադատելով այն: Հայաստան բառը որևէ առնչություն և ընդհանրություն չպետք է ունենա Փաշինյան բառի հետ: Նրան պետք է թողնել իր «իրական Փաշինյանիզմի» հետ, իր պսևդոիրականության հետ մենակ, որը կոչվում է «Իրական Փաշինյան»: Որևէ պարագայում նրա այս քարոզչական «իզմի» մեջ չպետք է լինի Հայաստան ձևակերպումը: Նրանը «իրական Փաշինյանն» է մերը Հայաստանը:
Ջրբաժանը գծված է և կամ կամը հետևյալն է՝ կամ «Իրական Փաշինյան» իր ողջ ստիզմով, դավաճանիզմով, պոպուլիզմով, խարանիզմով կամ ՀԱՅԱՍՏԱՆ:
Կամ ապրելու եք «Իրական Փաշինյան» կոչվող երկրում կամ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ: Այս երկու երևույթներն անհամատեղելի են:

«Ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը կամ հանրային համերաշխության զրոյացումը նշանակում է պետության անկում»․ Արա Պողոսյան
6703:06
«Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է»․ Մարիաննա Ղահրամանյան
8102:06
Ռուսաստանը և Ուկրաինան գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց են փոխանակել
115Երեկ, 23:47
«Բան ես հայտարարել, պատասխան ե՞րբ ես տալու, թե՞ շեֆերիդ քո պես ԳՇ պետ է պետք». Տիգրան Աբրահամյան
111Երեկ, 23:00
«Շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, քանի իշխանության է չտեսների ոհմակը»․ Արեգ Սավգուլյան
69Երեկ, 22:36
ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը ՍԴ-ում կշարունակվի վաղը
72Երեկ, 22:00
«Անհրաժեշտ է փոխել լիդերներին և նոր «պրոյեկտներ» ստեղծել»․ Կարեն Հեքիմյան
84Երեկ, 21:54
«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան
72Երեկ, 21:36