Ժողովրդին ասելու բան չունի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ օրերին արդեն լուրեր կային, որ տհաճ խոսակցություն է եղել: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը երեկ որոշ նոր մանրամասներ փոխանցեց այդ զրույցից: Պուտինը հետաքրքրվել է, թե այդ ինչ օրինագիծ են պատրաստվում ՀՀ ԱԺ-ում քննարկել՝ ինչ եվրոպական հանրաքվեի մասին է խոսքը: Փաշինյանն իրեն բնորոշ ոճով փորձել է տակից դուրս գալ, թե ընդամենը Եվրոմիությանն անդամագրվելու նախնական ցանկության մասին է խոսքը: Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն: Փաշինյանն ասել է՝ այո, գիտեմ, որ դժվար է լինելու: Պուտինը շարունակել է՝ ժողովրդին պետք է զգուշացնես այդ քայլի բոլոր հետոանքների մասին, ՀՀ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, թե ինչ կարող է լինել դրա արդյունքում: Ինչին ի պատասխան, Փաշինյանն ասել է՝ ասելու ոչինչ չունեմ, ժողովուրդն ինքն է ուզում գնալ Եվրոպա ո պատրաստ է այդ հետոանքներին:
Անշուշտ, այդպես չէ՝ հայ մարդը, որպես կանոն, չի գիտակցում իրեն սպասվելիքը՝ մինչո գույքահարկը մուծելու օրը չի գալիս, չի հասկանում, որ այն թանկացել է, մինչո եկամուտների հայտարարագիր լրացնելու օրը՝ չի իմանում, որ նման օրենք են ընդունել: Ինչպե՞ս կարող է նախապես գիտակցել, թե ինչ է նշանակելու իր համար գազի կտրուկ թանկացումը, մի քանի միլիոն հայերի դեպորտը Ռուսաստանից, առոտրաշրջանառության կտրուկ անկումը Ռուսաստանի հետ, մնացած բաների մասին էլ չենք խոսում»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Մեր երկրի ապագան փորձում են որոշել Թուրքիան և Ադրբեջանը». Արման Աբովյան
1311:48
«Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ երբեք չի պատկերացրել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
2811:36
«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
3511:18
«Արցախն ինչի հայաթափվավ, էտի եքա պատմություն ա, մի օր կանդրադառնամ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
4411:06
«Մի՛ վիրավորի», «ձենդ կտրի՛». «Եռաբլուր»-ում՝ այս պահին (տեսանյութ)
6311:00
«Էտի Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, իրեն կհարցնեք». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
6310:54
«Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ»․ Գագիկ Ծառուկյան
5610:48
«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
9110:06