Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և նրա վարորդի առողջությանը վտանգ չի սպառնում

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և նրա վարորդի առողջությանը վտանգ չի սպառնում
169
Երեկ, 01:24

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և իր վարորդը վթարից հետո անհրաժեշտ բուժօգնություն են ստացել և նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։

«Տեղեկացնում ենք, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ ՌԴ դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 20-ին, Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։