Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Չեմ կարծում, որ Զելենսկու ներկայությունը բանակցություններին կարևոր է»․ Թրամփ

«Չեմ կարծում, որ Զելենսկու ներկայությունը բանակցություններին կարևոր է»․ Թրամփ
259
Երեկ, 22:13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարիք չկար, որպեսզի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցեր հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններին, գրում է Bloomberg-ը։
«Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ նրա ներկայությունը հանդիպումներին շատ կարևոր է»,- նշել է Թրամփը:

Հիշեցնենք՝ Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցություններն անակնկալ են եղել ուկրաինական կողմի համար։

«Բանակցությունների մասին մենք իմացել ենք լրատվամիջոցներից»,- նշել էր Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան չի զգում ԱՄՆ-ի աջակցությունը, և դա կապել է Ռուսաստանի ազդեցության հետ։